Երեւանում պուրակ կբացվի աշխարհում առաջին կին հյուպատոսի, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոս Դիանա Աբգարի անունով: Հոկտեմբերի 8-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու նիստում:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Գլխավոր պողոտան՝ Սարյան, Բուզանդ, Կարեն Դեմիրճյան փողոցների եւ Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, անվանվել է հայ ականավոր հասարակական գործիչ, գրող, աշխարհում առաջին կին հյուպատոս, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոս Դիանա Աբգարի անունով»:
նյութը վերցված է՝ https://cutt.ly/heiE6Tu