2017 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 14:00-15:00 Նարեկացի արվեստի միությունում «ՋԱՌ» Ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման հասարակական կազմակերպությունը իրականացրեց «ճապոնական մշակույթի օր» միջոցառումը: Միջոցառման սկզբում ներկայացվեց այդ տոնը,
որից հետո ներկայացվեցին Հայաստանում ճապոնական մշակույթը ներկայացնող անհատներն և կազմակերպությունները:
Նախ ներկայացվեց հայագետ, պատմաբան, սփյուռքագետ, թարգմանիչ Արծվի Բաչինյանի «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչություններ» գիրքը:
Գիրքը ներկայացրեց Երևանի Պետական Համալսարանի ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ճապոնասեր Աննա Վարդանյանը: Աննա սովորել է Ճապոնիայում և այժմ էլ գործնական կապեր ունի Ճապոնիայի հետ:
Այնուհետև ելույթ ունեցավ Հայ-ճապոնական կրթական և մշակույթային փոխանակման «Իրոհա» կենտրոն ՀԿ-ի նախագահ Ռուզան Խոջիկյանը:
Որից հետո Հայաստանում ճապոնական մշակույթը ներկայացնող Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայաց այդ համալսարանի ուսանող Դավիթ Գրիցենկոն:
Այնուհետև ճապոներեն երգ ներկայացրեց կիթառահար Սարքիս Բուռնազյանը:
Իսկ եզրափակող ելույթը տրամադրվեց «Կենդոյի Հայկական Ֆեդերացիայի» մարզիչ Սոֆի Մուսոյանին, որն իր օգնականի հետ ցուցադրական աշխատանքով ավարտեց մեր այդ օրվա միջոցառմը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան