ՋԱՌ ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման Հասարականան կազմակերպություն

ՋԱՌ ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման Հասարականան կազմակերպություն

Share

2017 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքի Արմենակ Արմենակյանի շ:202/վ բն: 17 հասցեում բացվել է ՋԱՌ ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման  Հասարակական կազմակերպությունը:

էլ. հասցե: info@japanarmenia.com

Կայք: japanarmenia.com

077381187

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1.  Կազմակերպության գործունեության առարկան /խնդիրները/ և նպատակներն են՝ օրենքով սահմանված կարգով՝

2.1.1. Իր գործունեությամբ նպաստել Հայաստանում ճապոնական մշակույթի և զբոսաշրջության, Ճապոնիայում հայկական մշակույթի, զբոսաշրջության լուսաբանմանը, հանրահռչակմանը  և զարգացմանը:

2.1.2.Գործուն մասնակցություն ունենալ և աջակցել ճապոնա-հայկական հումանիտար փոխհարաբերությունների խորացմանը և զարգացմանը:

2.1.3. Աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ուղված իրականացվող միջոցառումներին:

2.1.4. Սույն նպատակների սահմաններում կազմակերպությունն առաջնահերթ խնդիր է դնում՝ լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող Ճապոնիայի հետ առնչվող միջոցառումները,

2.1.5. Ճապոնախոս, անգլիախոս և հայախոս հասարակությանը ներկայացնել հայ մշակույթի մասին տեղեկատվություն, պատմամշակութային ժառանգության, հուշարձանների, թատրոնների, թանգարանների, գրադարանների, հնավայրերի և զբոսաշրջային այլ հնարավորությունների մասին,

2.1.6.Ուսումնասիրել և հայախոս ու անգլիախոս հասարակությանը ներկայացնել ճապոնական պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվություն,

2.1.7. Համագործակցել Հայաստանի և արտերկրի ճապոնական կազմակերպությունների հետ

2.1.8. Ներկայացնել և պաշտպանել Կազմակերպության անդամների միացյալ շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում:

2.2. Առաջնահերթ խնդիրների լուծման ապահովման նպատակով կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է բազմաբնույթ տնտեսական և գործնական միջոցառումներ, համակարգային վերլուծություններ, սոցիոլոգիական հարցումներ, քննարկումներ, գիտական սեմինարներ, ուսուցողական դասընթացներ, խորհրդատվություն, գիտաժողովներ, դրանց արդյունքների ամփոփմանն ուղղված տեղեկատվական, թարգմանչական, հրատարակչական և այլ բնույթի աշխատանքներ և այլն:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ /ինչպես նաև Կազմակերպության անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձ/, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:

3.2. Կազմակերպության հիմնադիրներըԿազմակերպության գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ:

3.3. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին /այսուհետ/:

3.4. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձը իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Խորհրդին:

3.5. Մինչև տասչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

3.6. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

3.7. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:

3.8. Անդամակցության դիմումը մերժելու դեպքում խորհրդի կողմից դիմումատուին ուղարկվում է գրավոր պատճառաբանված մերժում:

3.9. Կազմակերպության անդամագրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ կազմակերպությունից՝ այդ մասին գրավոր դիմում /իրավաբանական անձի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում/ ներկայացնելով խորհրդին: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:

3.10. Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն կանոնադրության դրույթները կամ չի կատարում Կազմակերպության ղեկավար մարմնինների պարտադիր կատարման որոշումները՝ Խորհրդի որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով: