2016 թվականի հունվարի 24-ին «Սակուրադա» ճապոնական ռեստորանում ժամը 15:00-ից 18:00 տեղի ունեցավ Կարուտա ճապոնական ավանդական խաղը: Առաջին մասնակիցը կարդում է խաղաքարտը, իսկ մնացած մասնակիցները փնտրում են այն խաղաքարտը, որի վրա գրված է առաջին մասնակցի կարդացած բառի առաջին տառը և համապատասխան նկարը:
Ով առաջինն է գտնում և դիպչում, կարող է վերցնել խաղաքարտը: Վերջում ով ունենա ամենաշատ խաղաքարտերը, նա հաղթում է:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան