Ճապոնական մշակույթի մի մասնիկ ներկայացվել է «Երևան շոու-2014» ոսկերչական ցուցահանդեսին

Share

v.ann-Uwakoya

Նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահի և բարձրաստիճան այրերի ներկայությամբ բացվեց «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային եռօրյա ցուցահանդեսը, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվեց ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում էր նաև Վի Էնն ոսկերչական ընկերությունը, որը բացի ոսկյա, արծաթե և բնական քարերից պատրաստված զարդերից ներկայացնում էր նաև բարձրորակ ճապոնական ծովի մարգարիտներ: Ինչպես նշում է ընկերության հիմնադիր տնօրեն, տ.գ.թ., ՀՊՏՀ ասիստենտ Աննա Վարդանյանը, Վի էնն-ը միակ ոսկարչական ընկերությունն է Հայաստանյան շուկայում, որը համագործակցություն է սկսել ճապոնիայի հետ և դրանով իսկ հայ-ճապոնական առևտրատնտեսական շրջանառության հիմքն է դրել ոսկերչության ոլորտում: ՈՒվակոյա ապրանքանիշի մարգարիտները  3 օր շարունակ շողշողում էին ցուցասրահում և մեծ հետաքրքրություն առաջացնում այցելուների մոտ: Աննան նշում է նաև, որ մարգարիտները հանդիսանում են ճապոնական մշակույթի անբաժան մի մասը և դա նույնպես լավ առիթ էր այցելուների համար ծանոթանալու ճապոնացիների մշակութային առանձնահատկություններին և մարգարիտները ճիշտ կրելու ձևաչափին, որը բացատրվում էր յուաքանչյուր այցելուի, ով հետաքրքրվում էր դրանցով: Ունենալով 12 տարվա աշխատանքային փորձառություն այս ոլորտում, Աննան հանգել է այն մտքին, որ մարգարիտներ կրելը հանդիսանում է ոսկերչական ճաշակի ձևավորման մի ուղղություն ևս: Վերջում, օգտվելով առիթից, Աննան շնորհակալություն հայտնեց իր ընկերներին ցուցահանդեսի շրջանակներում աջակցության համար: