Գործնական տեղեկատվություն

Share

Անձնագիր և վիզա

Ցանկացած օտարերկրացի զբոսաշրջիկ, ով ցանկանում է այցելել Ճապոնիա, պետք է ունենա անձնագիր: Հայաստանի քաղաքացիները Ճապոնիա այցելելու համար պետք է ստանան վիզա: Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Ճապոնիայի արտաքին գործերի պաշտոնական կայքից, ինչպես նաև Ձեր երկրի ճապոնական դեսպանատնից կամ հյուպատոսարանից: Նայել նաև «վիզա» բաժնում:

Մաքսային կարգավորումներ

Մաքսակետն անցնելու համար բավական է Ձեր բանավոր հայտարարությունը ներմուծվող ապրանքների վերաբերյալ:

  • եթե դուք չունեք ուղեկցող ուղեբեռ կամ
  • եթե դուք ներմուծում եք ապրանքներ, ինչը գերազանցում է տվյալ ապրանքի համար նախատեսված կշռի սահմանը:

Նմանատիպ դեպքերում մաքսակետում անհրաժեշտ է լրացնել գրավոր հայտարարագիր: Մաքսային վճարումներ նախատեսված չեն, իհարկե եթե մաքսային աշխատակիցը համոզված է, որ ապրանքները և նրանց քանակները համապատասխանում են նշված նորմերին:
Թույլատրվում է անցկացնել 3 շիշ ալկոհոլային խմիչք՝ 760մլ ծավալով և 400 ծխախոտ: Թույլատրվում է ներմուծել ցանկացած արժույթ, սակայն, եթե գումարը գերազանցում է 1 միլիոն իենը, ապա այն պետք է հայտարարագրել: Մինչև 20 տարեկան երիտասարդներին չի թույլատրվում ներմուծել ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ:

Օդանավակայանի հարկեր

Ճապոնիայի գլխավոր միջազգային օդանավակայաններից թռչող ուղևորները վճարում են օդանավակայանի հարկեր, այն ներառված է ուղևորատոմսի արժեքի մեջ: Տարանցիկ ուղևորները, որոնց թռիչքները իրականացվում են հենց նույն օրը, հարկեր չեն վճարում: Մինչև մեկ տարեկան երեխաները նույնպես ազատված են օդանավակայանի հարկերից:

 

Առողջապահություն և պատվաստումներ

Աշխարհի յուրաքանչյուր կետից Ճապոնիա այցելելու համար որևէ հատուկ պատվաստում անելու անհրաժեշտություն չկա: Ճապոնիայում առողջապահական համակարգը բավականին զարգացած է: Անհրաժեշտության դեպքում զբոսաշրջիկները կարող են ստանալ բարձր մակարդակի բժշկական օգնություն: Բուժման դեպքում այցելուները պետք է վճարեն ողջ գումարը: Այսպիսով զբոսաշրջիկների առողջական ապահովագրությունը հանդիսանում է բավականին էական խնդիր: Անգլախոս բժիշկներով հագեցած հիվանդանոցներ կարելի է գտնել խոշոր քաղաքների մեծ մասում:

Սանիտարական պայմանները և ջուրը

Ճապոնիան հավանաբար տարածաշրջանի ամենամաքուր երկիրն է: Մայրաքաղաք Տոկիոյում նույնիսկ փողոցները, ավտոբուսները, մետրոյի վագոնները մեծամասամբ անթերի մաքուր են: Սննդային թունավորումները, թափառող շները, մալարիան, արևադարձային հիվանդությունները և այլ խնդիրներ, որոնք գոյություն ունեն հարավ-արևելյան Ասիայում, Ճապոնիային հատկանշական չեն: Ջրամատակարարման խողովակները խմելու համար անվտանգ են: Հանքային ջուրը, այդ թվում նաև մնացած բոլոր ներմուծված ջրերը վաճառվում են գրեթե ամենուր:

Կենդանիների և բույսերի զննում

Ցանկացած կենդանի կամ բույս, որ մուտք է գործում Ճապոնիա, ապա երկրի օդանավակայաններում և նավահանգիստներում անցնում է պարտադիր զննում: Նրանցից մի քանիսին  նույնիսկ արգելված է մուտք գործել Ճապոնիա: Եթե թույլատրված է մուտք գործել, ապա նրանց վրա պետք է լինի փորձագիտական վկայության նշան, ինչը տրվում է արտահանող երկրների պետական իրավասու մարմինների կողմից: Այն վկայում է հիվանդությունների բացակայության մասին:

Անվտանգություն

Որպես կանոն Ճապոնիայի քաղաքացիները շատ օրինապահ են, ինչը զբոսաշրջիկների համար Ճապոնիան դարձնում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը: Կորցրած դրամապանակի պատմությունը, որ տարել են տուն կամ հյուրանոց, շատ հաճախ է հանդիպում: Քանի որ Ճապոնիայում հանցագործությունների մակարդակը ամենացածրերից մեկն է աշխարհում, ապա գողություն հազվադեպ է տեղի ունենում: Սակայն զբոսաշրջիկները պետք է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի չկորցնեն իրենց անձնական իրերը: Ճապոնիայում արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներն են՝ ոստիկանություն-110, հրշեջ ծառայություն/շտապոգնություն-119: Ոստիկանական բաժանմունքները, այսպես կոչված «կոբան», նույնպես տեղակայված են հիմնական խաչմերուկներում, խիտ բնակեցված հատվածների մեծ մասում:

Դրամ

Ճապոնիա կարելի է ներմուծել ցանկացած արժույթ: Այդուհանդերձ, եթե դուք ունեք դրամ կամ այլ վճարային միջոցներ, ինչը գերազանցում է 1 միլիոն իենը, ապա պարտավոր եք հայտնել մաքսային անցակետում: Ճապոնական արժույթը՝ իենը ունի այս  նշանը (¥): Մետաղադրամներն են՝ 1, 5, 10, 50, 100 և 500: Թղթադրամներն են՝ 1000, 2000, 5000 և 10000: Զբոսաշրջիկները իեն կարող են ձեռք բերել բանկերում, որտեղ կան արտարժույթի փոխանակման կետեր, ինչպես նաև արժույթի այլ լիցենզավորված կետերում: Միջազգային օդանավակայաններում արտարժույթի կետերը բաց են սովորական աշխատանքային ժամերին: Փոխանակման արժեքը ամեն օր ինդեքսավորվում է, և կախված արժույթի շուկայից, այն կարող է փոփոխվել:
Խոշոր քաղաքներում անապարհային կտրոնները նույնպես ընդունվում են գործող բանկերի, հյուրանոցների, ռյոկանամների (ճապոնական հյուրանոց) և խանութների կողմից: Միջազգային կրեդիտ քարտերը այստեղ նույնպես ընդունվում են: Այնուամենայնիվ կրեդիտ/դեբիտ քարտեր այստեղ լայնորեն չեն օգտագործվում, հատկապես խոշոր քաղաքներից դուրս: Հետևաբար գյուղական վայրեր այցելելիս զբոսաշրջիկները միշտ պետք է իրենց հետ ունենան կանխիկ գումար: Բանկոմատներ կան ամենուրեք, սակայն երեկոյան ժամը 7-ին նրանք հաճախ փակվում են: Ավելին, կեսօրվա ճաշի ժամանակ՝ շաբաթ օրով չեն ընդունում օտարերկրյա կրեդիտ կամ այլ վճարային քարտեր: Փոքր-խանութներում 7/11 բանկոմատները ողջ Ճապոնիայով մեկ ընդունում են օտարերկրյա բանկային քարտեր: Իեն ստանալու համար կարելի է օգտագործել  VISA/PLUS, MasterCard/Cirrus և American Express քարտերը: Բանկոմատի էկրանի վրա առկա է անգլերեն լեզուն ընտրելու հնարավորություն:

Էլեկտրականություն

Կենցաղային ցուցանիշներն ու նորմերը՝ 100 վոլտ փոփոխվող հոսանքի համար: Տոկիոյում և Ճապոնիայի արևելյան հատվածում օգտագործվում է 50 հերց, իսկ միևնույն ժամանակահատվածում, Ճապոնիայի արևմտյան հատվածում, այդ թվում նաև Օսակայում, Նագոեյում և Կիոտոյում 60 հերց է: Ճապոնիայում կիրառում են հարթ, կրկնակի խրոցներ (նմանատիպ խրոցներ են օգտագործվում նաև Հյուսիսային Ամերիկայում): Խոշոր հյուրանոցներից շատերում համապատասխան խրոցներ 110 վոլտ և 220 վոլտ սարքերը միացնելու համար կան հատուկ սարքեր: Նմանատիպ սարքեր կարող են լինել, էլեկտրական ածելին, ֆենը և ճանապարհային արդուկը:

Հեռախոս

Ճապոնիայի հեռախոսային կոդը 81 է: Միջազգային հեռախոսազանգերի գները տարբեր են ներքին հեռախոսազանգերի գներից: Գիշերը, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև տոն օրերին էժան է: Տեղային հեռախոսազանգերի գները (Տոկիոյի 23 կենտրոնական շրջանների սահմաններում, ինչպես նաև մի քանի այլ խոշոր քաղաքներում) րոպեն արժե 10 իեն:  Եթե դուք լցնում եք երկու 10-ական մետաղադրամ և խոսում եք մեկ րոպեից ավելի քիչ, ապա մետաղադրամներից մեկը ետ է վերադարձվում:
Կանխավճարային հեռախոսային քարտերի արժեքը 1000 իեն է առևտրային ավտոմատ համակարգերում, կրպակներում, կայարաններում և փոքր-խանութներում: Վերջիններս օգտագործվում են հիմնականում միջազգային հեռախոսազանգեր կատարելիս: Ուղիղ միջազգային հեռախոսազանգ կարող է կատարվել միայն հանրային հեռախոսից, որի վրա առկա է «Միջազգային և ներքին հեռախոս» նշանը: Նմանատիպ հեռախոսների կարելի է հանդիպել օդանավակայաններում, հյուրանոցներում և այլ խոշոր կառույցներում:

Բջջային հեռախոսներ

Ճապոնիան համարվում է առաջատար բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն տեխնոլոգիաներում առկա տարբերությունը ենթադրում է, որ ոչ բոլոր բջջային հեռախոսներն են աշխատում Ճապոնիայում: 3G-մոդելները պետք է որ աշխատեն այստեղ, սակայն լիարժեք համոզվածության համար կարելի է նախապես խարհրդակցել ձեր բջջային կապի օպերատորի հետ: Բջջային հեռախոսների վարձույթի կետերը տեղակայված են Նարիտայի և Կանսայի օդանավակայաններում: Վարձույթով բջջային հեռախոս կարող եք ձեռք բերել անմիջապես Ճապոնիա ժամանելիս: Համապատասխան ընկերությունների ցանկը և նրանց կոնտակտային տվյալները կարելի է ձեռք բերել Ճապոնիայի ազգային տուրիստական կազմակերպությունից:

Թեյավճար

Անհատական թեյավճար տալը տարածված չէ Ճապոնիայում: Դրա փոխարեն թանկարժեք հյուրանոցներում և ռեստորաններում ծառայության հաշվին է ավելացվում 10-ից 15 տոկոս: Թանկարժեք ճապոնական հյուրանոցներում ավելացվում է 10-ից մինչև 20 տոկոս: Բիզնես հյուրանոցներում, հանգստայան տներում և այլ ոչ թանկարժեք վայրերում սպասարկման վճար չի ավելացվում հաշվին: Ճապոնական ավանդական հյուրանոցներում զբոսաշրջիկները կարող են թեյավճար թողնել էքսկուրսավարին և ավագ մատուցողին (հատուկ հարցումներ անելու դեպքում իրենց ժամանման առաջին իսկ պահից հյուրերը ավագ մատուցողին ծրարի մեջ դրված թեյավճար են տալիս):

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/sovety-puteshestvennikam/prakticheskaja-informacija/