2016 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների զոհերի ոգեկոչման արարողություն (տեսանյութ)

2016 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների զոհերի ոգեկոչման արարողություն (տեսանյութ)

Share

2016 թվականի օգոստոսի 6-ին  ժամը 11:00-ին Երևանի Մանկական զբոսայգում տեղակայված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ տեղի ունեցավ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Խոսքով հանդես եկավ  ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին,

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը

և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Այնուհետև ելույթունեցան «Հիկարի» կենտրոնիփոքրիկերգչախմբիսաները:

Որից  հետո հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվեցին Խաղաղության հայկուներ՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում:

Իսկ միջոցառման վերջում մի օր առաջ գիշերը Տոկիոյից ժամանած ճապոնացի հյուրերը կարդացին հաիկուներ նվիրված զոհերի հիշատակին և խաղաղությանը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան