29.05.2018
Մայիսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջուն Յամադային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով Ճապոնիայի դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ դեսպան Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների առավել զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Ճապոնիայի դեսպան Յամադան շնորհավորեց նախարար Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Նախարար Մնացականյանը եւ դեսպան Յամադան արժեւորեցին բարձր մակարդակով շփումների եւ փոխայցելությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար, մտքեր փոխանակեցին ԱԳՆ-ների միջ եւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման շուրջ, որոնք լավ հնարավորություն են ընձեռում գնահատելու կատարած աշխատանքները եւ նախանշելու հետագա համագործակցության
ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ընթացքին, միջազգային տարբեր ձեւաչափերում Հայաստան – Ճապոնիա փոխգործակցությանը:
նյութը վերցված է՝ goo.gl/7Uzcr9
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!