Ընտրում ենք հուշանվեր Ճապոնիայից

Ընտրում ենք հուշանվեր Ճապոնիայից

Share

Հրաշալի բնապատկեր, յուրօրինակ ճարտարապետություն և ժպտերես տեղացիներ․ ահա թե ինչով է հայտնի Ճապոնիան: Սակայն հաճելի հիշողությունները միայն բավարար չեն զբոսաշրջիկներին: Հարկավոր են նաև նյութական հիշողություններ: Ահա թե ինչու ճապոնացիներն առաջարկում են իրենց հատուկ յուրօրինակ հուշանվերներ: Այցելելով Ճապոնիա՝ կարելի է շփոթվել տոնավաճառների լիությունից, որոնք առաջարկում են հազարավոր հուշանվերներ, այդ պատճառով պետք է արագ կողմնորոշվել՝ ինչ գնել: Ահա մի քանի խորհուրդ՝

1.Մանեկի-նեկո: Ճապոնիայում ամենուր կարելի է տեսնել ձեռքը վեր բարձրացրած կատվի արձանիկ: Դա մանեկի-նեկոն է, հարստության և հաջողության թալիսմաններից մեկը: Կատվին կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր խանութում:

nameki neko

2.Տենուգի: Տենուգին ամենատարածված հուշանվերներից է: Այն իրենից ներկայացնում է մոտ 90 սմ երկարություն ունեցող կտոր ամենատարբեր զարդանախշերով՝ երկրաչափական, ծաղկային և այլն: Այն կարելի է օգտագործել որպես սեղանի սփռոց կամ տան հարդարանք:

tenugui

3.Հովհար: Ճապոնիայում ամռանը գրեթե բոլորի ձեռքին կա հովհար՝ փողոցում, գնացքում, ռեստորանում: Այստեղ փառատոնների ժամանակ ձեզ անգամ կարող են նվիրել հովհար գովազդի նպատակով:

hovhar

4.Վագասա: Ավանդական անձրևանոց Վագասան պատրաստվում է բամբուկից և վասի ճապոնական թղթից: Այն ոչ միայն պաշտպանում է անձրևից, այլև օգտագործվում է թեյի արարողության և Կաբուկի թատրոնի ժամանակ:

vagasa

5.Ուկիո-է փորագրություն: Ուկիո-է բառացի նշանակում է «լողացող աշխարհի նկարներ», սրանք երևան են եկել 17-րդ դարում և տարածված են մինչև այսօր: Բնանկարները, պատմական վայրերերը, հայտնի դերասանները կամ սումոյի ըմբիշները ճապոնական փորագրությունների հիմնական ժանրն են և պետք է մտնեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի հավաքածուի մեջ:

ukiyoe

6.Դարումա տիկնիկ: Դարուման մարմնավորում է ձեն-բուդդայականության հիմնադիր Բոդհիդհարմային, այն ունի կլորավուն չափեր և, որպես կանոն, ներկված է կարմիր: Դարուման վաճառում են անգույն աչքերով․ նրա տերը պետք է երազանք պահի և ներկի մեկ աչքը, իսկ երազանքն իրականանալուց հետո ներկի մյուս աչքը:

daruma_doll_by_seabelly-d5fzssv

7.Ճապոնական փայտիկ: Սրանք հիմնականում փայտից են և պատված են լաքով: Լինում են տարբեր չափերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Սրանք տարբերվում են չինական փայտիկներից, ավելի կարճ են և կլորավուն: Երբեմն զարդարված են տարբեր նախշերով և գրավում են հատկապես ճապոնական խոհանոցի սիրահարներին:

hasi

8.Թղթե լապտեր: Սրանք պատրաստվում են ճապոնական վասի թղթից, որը փակցված է բամբուկյա հիմքի վրա: Լայնորեն օգտագործվում են փառատոների ժամանակ, այգիներում, ռեստորաններում, հյուրանոցներում և տներում:

4622japanese_lanterns

9.Սամպուրու: Սամպուրուն պատրաստի ճաշատեսակների մակետն է: Օգտագործվում է ճապոնական ռեստորաններում, ունի նույն տեսքը, ինչ ճաշատեսակը:

sampuru

10.Նոհ թատրոնի դիմակների նմանակ: Նոհ թատրոնի դիմակները չափերով դեմքից փոքր են՝ մոտավորապես 31×13 սմ: Պատրաստվում են փայտից կամ կավից: Յուրաքանչյուր դիմակ ունի իր անունը: Կա մոտ 200 տեսակի դիմակ: Որպես հուշանվեր կարելի է ձեռք բերել արդեն շրջանակի մեջ դրված վիճակում:

noh

11.Կոկեշի տիկնիկ: Կոկեշին ավանդական ճապոնական տիկնիկ է, որի հայրենքիը Հյուսիսային Ճապոնիան է: Կոկեշին ունի մեծ գլուխ, չունի ձեռքեր և ոտքեր: Սակայն սա խաղալիք չէ, այլ իսկական արվեստի գործ:

kokeshi_doll_b_by_okenimak

12.Ծիծաղաշարժ դիմակ: Այսպիսի դիմակներ վաճառում են գրեթե բոլոր փառատոների ժամանակ: Սրանք հիմնականում պատկերում են ճապոնական անիմեի կամ մանգայի հերոսներին և դուր կգան հատկապես դրանց երկրպագուներին:

cosplay_masks_by_2zelda2-d3idt45

13.Մետաղադրամ: Այսպիսի մետաղադրամները շատ էժանագին են, սակայն արժեքավոր հուշանվեր են հատկապես այն մարդկանց համար, ովքեր հավաքում են տարբեր երկրների դրամներ:

metaghadramner

14.Բենտոյի տուփ: Բենտոն ճաշատեսակ է բաղկացած մսից, ձկից, բրնձից, որոնք փաթեթավորված են հատուկ տուփի մեջ: Կան պլաստմասսե տուփեր, որոնք իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում, և փայտե տուփեր, որոնք կարող են դառնալ հիանալի հուշանվեր, քանի որ ծածկված են նախշերով և փորագրություններով:

bentou

15.Ճապոնական դանակ: Սրանք խոհանոցային դանակներ են, որոնք համարվում են աշխարհում լավագույնը, և յուրաքանչյուր խոհարար կցանկանա իր ձեռքի տակ ունենալ այս դանակից:

japonakan danak

16.Օդապարուկ: Առաջին օդապարուկները Ճապոնիայում օգտագործել են հոգևորականները կրոնական նպատակներով, սակայն այսօր դրանք դարձել են շատ տարածված: Սրանցից հատկապես նվիրում են երեխաներին Նոր տարվան: Օդապարուկները հիմնականում նկարազարդված են հերոսների և աստվածների պատկերներով:

odaparuk

17.Սամուրայի թուր: Անհնար է հուշանվերների ցուցակ կազմել և չներառել սամուրայների թրերը: Սրանք իհարկե իսկական թուր չեն, այլ ուղղակի հուշանվեր: Լինում են ամենատարբեր չափերի, ամենափոքրից մինչև իսկական թրի չափ:

samurai-swords-masahiro-tsunami-nin-to-katana

18/Ճապոնական ճենապակի: Գոյություն ունի մոտ 18 տեսակի ճենապակի, ինչը բարդացնում է ընտրությունը: Ոմանք նախընտրում են ավանդական ճապոնական ոճի խեցեղեն, ոմանք էլ ավելի ժամանակակից:

japonakan tenapaki

նյութը վերցված է՝ http://nipponnitsuite.wordpress.com/2013/08/28/giftsfromjapan/