Ճապոնիայում ստեղծել են օդ բարձրացող տներ

Ճապոնիայում ստեղծել են օդ բարձրացող տներ

Share

Ճապոնիայում ստեղծել են տներ, որոնք ունակ են երկրաշարժի դեպքում երկրի մակերեսից մի քանի սանտիմետր բարձրանալ ու գտնվել այդ դիրքում՝ մինչև երկրաշարժի ցնցումների ավարտը:

Այս տեխնոլոգիան մշակվել էր դեռ նախորդ տասնամյակում, սակայն նրա վրա ուշադրություն հրավիրվեց երկրում 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

«Air Danshin Systems Inc.» -ի դիզայներների կողմից մշակված համակարգն ունի հզոր օդային բարձիկ, ինչը հնարավորություն է տալիս տանը, անհրաժեշտության դեպքում, բարձրանալ գետնից ճիշտ ժամանակին:

Զգայուն սենսորն ի վիճակի է նախօրոք հայտնաբերել սեյսմիկ ակտիվության սկիզբը: Այն տալիս է ազդանշան, որն ակտիվացնում է օդային կոմպրեսորը։Նշվում է, որ ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում, որպեսզի բարձիկը լցվի օդով, որը գտնվում է տան և նրա հիմքի միջև:

Բարձիկի հաստությունը մի քանի սանտիմետր է, բայց դա լիովին բավարար է երկրաշարժի վնասից խուսափելու համար։

նյութը վերցված է՝ shorturl.at/jILOW