Ճապոնական 8 խելահեղ հայտնագործություն, որոնք կարող են փոխել աշխարհը

Share

Ճապոնիան բոլոր իրավունքներն ունի տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում առաջատար երկիր համարվելու համար: Վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել ճապոնացի ինժեներների հիմար, զվարճալի և բացարձակ անհասկանալի հայտնագործությունների մասին: Եվ դա այդպես է, քանի որ համաշխարհային շուկան լի է ծագող արևի երկրի հնարամիտ բնակիչների՝ մեծամասամբ անիմաստ և ոչ գործածական հայտնագործություններով: Ամեն դեպքում դրանցից շատերն իսկական գլուխգործոցներ են: Սակայն MyNews-ի անդրադարձը ճապոնական գլուխգործոցների մասին է, որոնք մի օր գուցե փոխեն մեր կյանքը:

8. Վաճառքի հեղափոխական սարքեր

Crazy-Japanese-Inventions-2

Դժվար է նախորդ երկու դարերի ատրիբուտ համարվող վաճառքի սարքերը դիտել նորարարական տեխնոլոգիաների տեսանկյունից: Բայց ճապոնացիները կարողացել են դա անել: Մինչդեռ աշխարհը վայելում է վաճառքի սարքերից սուրճ ու շոկոլադ գնելու հաճույքը, ճապոնացիներն առաջ են գնացել և ստեղծել սարքերի նոր սերունդ, որոնց միջոցով կարելի է գնել ամեն ինչ, սկսած անձրևանոցներից և հավկիթներից մինչև թարմ աղցան ու ներքնազգեստ:

7. Մարդու մտքերը կարդացող նկարահանող սարք

Crazy-Japanese-Inventions-3

Հայտնագործությունների մեծ մասի անկատար երազանքն է հասնել մարդու ուղեղի կառավարմանը: Ճապոնացի ինժեներները նախագծել են  Neurocam նկարահանող շարժական սարք, որը ձայնագրում է մարդու ուղեղի նեյրոնների գործունեությունից արձակվող ալիքներն ու դրանք փոխադրում թվային նկարի: Սարքն աշխատում է  iPhone-ի միջոցով, որը տեղադրվում է հատուկ մանժետին և ամրացվում գլխին, իսկ հատուկ սենսորներն ընդունում են ուղեղի ազդանշանները:

6. Բիոածխածնային մարտկոց

Crazy-Japanese-Inventions-4

Էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների ստեղծումն ու օգտագործումը մեծ խնդիր է ամբողջ աշխարհի համար: Ահա թե ինչու Power Japan Plus ընկերությունը հետաքրքրվեց այդ գաղափարով և ստեղծեց Dual Organic Carbon Battery ածխածնով լիցքավորվող մարտկոցը: Այն ավելի ուժեղ է և ավելի երկար է աշխատում: Իսկ ահա լիցքավորման ժամանակը 20 անգամ ավելի կարճ է: Պատյանն էկոլոգիապես մաքուր է և կարող է վերամշակվել:

5. Էկզոկմախք քայլելու և վազելու համար

Crazy-Japanese-Inventions-5

Ահա թե ինչն իսկապես կարող է օգնել սահմանափակ կարողությունների տեր մարդկանց.  ռոբոտ,  որ կօգնի քայլել, վազել և աշխատել: Ճապոնական Panasonic ընկերությունը զբաղված է էկզոկմախքների կատարելագործման գործով: Այն, ինչ նախկինում հասանելի էր միայն զինվորական տեխնոլոգիաների ոլորտում, այժմ կծառայի սովորական մարդկանց իրենց առօրյայում: Էկզոկմախքն արժե 7000 դոլար, կշռում է 40 կգ:

4. Գերբարձր որակի հստակության հեռուստատեսություն

Crazy-Japanese-Inventions-6

Պատկերացրեք հեռուստացույցի այնպիսի էկրան, որն այնքան հստակ է ցույց տալիս ամեն ինչ, որ ստեղծվում է իրականության զգացում: Գերբարձր որակի հստակության հեղափոխական տեխնոլոգիաները հասանելի են  Sharp և Sony ընկերություններին: Երբ այս հեռուստացույցները դուրս գան վաճառքի, ամբողջովին կփոխարինեն իրենց մրցակիցներին:

3. Անդրոիդներ. կոդոմորոիդ, օնտոնարոիդ, տելենոիդ

8 crazy Japanese invention that could change the world7

Ռոբոտները կարող են ոչ միայն փոխել մեր պատկերացումները, այլև կասկածի տակ դնել մարդկության ծագման փիլիսոփայական հարցը: Հիրոշի Իշիգուրոն և իր թիմը ստեղծել են երեք կին ռոբոտներ, որոնք այնքան են նման կենդանի մարդու, որ մի պահ դժվար է անգամ տարբերել դրանց: Ռոբոտները ներկայացված են տարբեր տարիքային կատեգորիաներում և աշխատում են թանգարանի տեղեկատվական բյուրոյում: Խոսելուց բացի ռոբոտները կարողանում են նաև ժպտալ, թարթել աչքերն ու շարժել մարմնի մասերը:

2. ASIMO ռոբոտ

Crazy-Japanese-Inventions-7.pg

Ճապոնիան արդեն 15 տարի համարվում է ռոբոտաշինության առաջատար: Honda ընկերության Asimo ռոբոտն իսկական գլուխգործոց է այս բնագավառում: Այն կարող է բազմաթիվ գործողություններ կատարել, օրինակ բարևել, շշեր բացել, մատուցել դրանք և այլն: Այս տարի այն կատարելագործվեց և այժմ կարողանում է նաև թռչկոտել և վազել 5 կմ/ժ արագությամբ:

1. Տիեզերական վերելակ

Crazy-Japanese-Inventions-10

Աշխարհում չգրված մրցակցություն է տիեզերական առաջին վերելակի ստեղծման հարցում: 19-20 դարերում այդ հարցով զբաղվում էին ռուս գիտնականները: Ամերիկացի գիտնականները նույնպես իրենց լուման ունեն դրա ստեղծման գործում: 2007 թվականին հայտարարվեց, որ լավագույն աշխատանքի համար գիտնականները կստանան 500 000 դոլար: Ճապոնիան նույնպես որոշել է զբաղվել տիեզերական վերելակի ստեղծման տաժանակիր գործով: Օբայա շինընկերությունը հայտարարել է, որ 2050 թվականին նմանատիպ սարք արդեն կլինի, որի միջոցով մարդիկ կկարողանան ածխածնային նանոխողովակների միջոցով տեղափոխվել տիեզերական կայաններ: Վերելակները կզարգացնեն 200 կմ/ժ արագություն և կկարողանան տեղափոխել 30 մարդ:

նյութը վերցված է՝ http://www.mypage.am/news/news.php?id=93