14.01.2016 ճապոնական ֆիլմերի փառատոնի բացումը Երեւանում

Share

14.01.2016 թվականին ժամը 18:00-ից 20:00 «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ, ՀՀ Ճապոնիայի դեսպանության, Ճապոնիա հիմնադրամի և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպած, ճապոնական դեսպանատան բացման առաջին տերեդարձին նվիրված Ճապոնական կինոփառատոնի բացումը:

Բացման սկզբում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուչին հայերեն լեզվով ողջույնեց հյուրերին, որից հետո ելույթ ունեցավ «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, որը նշեց որ շատ ուրախ է, քանզի փառատոնը սկսվելուց առաջ անընդհատ եկող զանգերով մարդիկ խիստ անհանգստացած էին, թե լինելու է արդյոք կինոփառատոնը: Զգացվում է հետաքրքրության աճ դեպի ճապոնական մշակույթը: Նրա ելույթից հետո 15 րոպե փայլուն կատարմամբ ելույթ ունեցան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Վերջում ցուցադրեցին ՏՈԿԻՈՅԻ ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ  (ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՏՈԿԻՈՆ) ֆիլմը: Նացումին, գավառական մի աղջիկ, գալիս է Տոկիոյի Արվեստի դպրոցում սովորելու: Տան վարձը վճարելու համար նա ստիպված էր շատ աշխատել: Լավ աշխատավարձի համար տեղավորվելով բարում, հանդիպում է Րյոսուկեին: Սակայն կյանքը, որի մասին նա երազում էր ջարդուփշուր է լինում: Աշխարհը, որում հայտնվում է Նացումին, ստիպում է ափսոսալ Տոկիո գալու համար…:

Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճը կինոյի ավարտից հետո բուռն ծափահարություններով և մեծ տպավորություններով լքեց դահլիճը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան