«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը (Տեսանյութ)

«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը (Տեսանյութ)

Share

Մոսկվայի տան դահլիճում օրերս հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Քարկտիկ» գիտահանրամատչելի ֆիլմը, որը ներկայացնում է հայտնի խաղի մեկնությունը` զուգորդված հայերի նախնիների եւ նրանց գիտելիքների մասին ուսումնասիրություններով եւ ուշագրավ տվյալներով:

Ֆիլմի հեղինակների խոսքով` այն, ինչ կբացահայտեն ֆիլմը դիտողները, ոչ թե չափազանցություններ են, այլ փաստարկված իրողություններ. այլ է հարցը, որ հնագույն էթնոսի գիտելիքների մի մասը կորսվել է, մի մասն էլ մեզ է հասել փոշոտված պահարաններում փակված գրքերի տեսքով:

DCIM106MEDIA

Նիկոլայ Դավթյան «Ֆիլմը դիտելով` կսովորեք «Քարկտիկ» խաղալ, բայց կհասկանաք, որ բոլոր հին խաղերի մեջ մեր նախնիներն իմաստություններ են դրել, որոնք պետք է ուսումնասիրել: Օրինակ, խաղը հուշում է մեզ, որ կա «Օրիոն» համաստեղությունը, որը ժամանակի յուրօրինակ ցուցիչ է: Պատկերացրեք, որ համակարգիչ չկա, ինտերնետ չկա, ինչպե՞ս կհաշվեք ժամանակը: Մեր նախնիներն առանց ինտերնետի` համաստեղության միջոցով հաշվել են ժամանակը եւ ոչ միայն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը:

Karahunj  is 12,000 years old. Graham said Hancock (Video) 3

Ֆիլմում անդրադարձ է արվում հնագույն քաղաքակրթությունների հայտնի հետազոտող, գրող, լրագրող Գրեմ Հենկոկի` Հայաստան կատարած վերջին այցին: Հենկոկը ճանապարհորդել է աշխարհով մեկ, հետազոտել ինկերի, ացտեկների, մայաների, եգիպտացիների եւ այլոց լեզուն, մշակույթն ու գրականությունը: Քաղաքակրթության բնօրրանի փնտրտուքը նրան առաջին անգամ Հայաստան բերեց 2014 թ.-ին: Հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գեւորգյանի հրավերով Հենկոկը եղել է Մեծամորի, Ագարակի հնավայրերում, Ուխտասարում, Քարահունջում, Տաթեւի վանքում եւ հայտարարել, որ Հայաստանում է թաքնված քաղաքակրթությունների բանալին:

Հենկոկի վերջին գրքի մի ամբողջ գլուխ նվիրված է Հայաստանին: Նա գրում է, որ Հայաստանն է հնագույն մշակույթի եւ գիտելիքների կրողը: Վերջին այցը 2015թ.-ի օգոստոսին էր, երբ ավելի քան 20 երկրների տարբեր մասնագետներից բաղկացած խմբով Հենկոկը եղավ Քարահունջում` աստղային դիտում կատարելու համար:

DCIM106MEDIA

Վազգեն Գեւորգյանի պատմելով` գիտարշավի մասնակիցները ցանկանում էին համոզվել, որ Քարահունջն աստղադիտարան է: «Հնագույն ժամանակներում մեր նախնիներն «Օրիոն» համաստեղության միջոցով են ճշգրիտ հաշվել ժամանակը: Մայաների, ացտեկների, եգիպտացիների, շումերների տոմարները եւս կազմվել են «Օրիոն»-ի միջոցով: Տաթեւի սյունն էլ, որն «Օրիոն»-ի երկրային ցուցիչն է, կառուցված է աստղագիտության հնագույն գիտելիքների հիման վրա:

Մեր նպատակն էր` հաստատել, որ Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: Աստղադիտման արդյունքում հաստատեցինք, որ Քարահունջի գլխավոր` 63-րդ քարն «Օրիոն»-ի ճշգրիտ ցուցիչն է: Պատկերացրեք, որ այդ քարի անցքը ճշգրիտ կերպով իր մեջ «տեղավորեց» «Օրիոն»-ի երեք աստղերը: Դա հենց ցուցիչն է եւ դա չի կարելի պատահականություն համարել: Հետեւաբար, Քարահունջն աստղադիտման ամենահին կենտրոնն է: Գրեմ Հենկոկի խոսքով` այն 12.000 տարեկան է, այսինքն` թվագրվում է Մ.թ.ա. 9600թ.-ով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Գեւորգյանը:

Karahunj  is 12,000 years old. Graham said Hancock (Video) 5

Նրա փոխանցմամբ` Գրեմ Հենկոկը նաեւ հայտարարել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող նեոլիթյան ժամանակաշրջանի ծիսական համալիրը` «Պորտասարը», պատկանում է հայկական մշակույթին եւ ընդհանրություններ ունի Քարահունջի հետ, որն էլ իր հերթին հաստատում է` հայերի նախնիներն են եղել աստղագիտության կրողն ու տարածողը:

Karahunj  is 12,000 years old. Graham said Hancock (Video) 6

«Քարահունջի թվագրումը Հենկոկը կատարել է աստղային ձգվածության միջոցով: «Օրիոն» համաստեղության երկնային շարժը մոտ 26.000 տարի է: Հենկոկն առաջնորդվում է աստղային ծրագրերով եւ գործակցում մասնագետների հետ: Ես էլ դիմել եմ Նովոսիբիրսկի գեոդեզիական ակադեմիայի աստղագետներին, որոնք «աստղահնագիտության» միջոցով նույնպես հաստատել են թվագրումը: Հաստատված է, որ համակարգչային այդ մեթոդը ճշգրիտ է եւ հնարավորություն է տալիս ճշգրիտ թվագրում անելու»,-նշեց Վազգեն Գեւորգյանը:

Karahunj  is 12,000 years old. Graham said Hancock (Video) 7

Նա նաեւ տեղեկացրեց, որ Քարահունջի մասին Գրեմ Հենկոկը վերջերս բարձրաձայնել է Կանադայում տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Նկատենք, որ Հենկոկի «ֆեյսբուքյան» էջը 300.000-ից ավելի հետեւորդ ունի: Միայն Քարահունջի լուսանկարներից մեկը` համապատասխան տեղեկատվությամբ, հավանել են  2000-ից ավելի օգտատերեր եւ Հենկոկի էջից տարածել ավելի քան 400 անգամ:

Karahunj  is 12,000 years old. Graham said Hancock (Video) 8

Ինչ վերաբերում է հետազոտողի գրքերին, ապա միջազգային տարբեր վարկանիշներով` դրանք աշխարհում ամենապահանջվածներից են. տպաքանակն արդեն գերազանցել է 7 միլիոնը: Իսկ Հենկոկը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մարդկանցից: Հավելենք, որ «Քարկտիկ»-ը կոմերցիոն ֆիլմ չէ, օրերս այն հասանելի կլինի Youtube-ում:

Լուիզա Սուքիասյան Գրեմ Հենկոկի հայաստանյան այցի լուսանկարները տրամադրել է Վազգեն Գեւորգյանը 

նյութը վերցրած է՝ http://www.aravot.am/2016/05/31/698763/