2017 թվականի մարտի 14-ին Հայ-Ռւսական (սլավոնական) համալսարանի կոնֆերանս դահլիճում ժամը 15:00-ից 16:00 տեղի ունեցավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանին դրամաշնորհ ստանալու արարողությունը: Դրամաշնորհը ճապոներեն լեզուն սովորելու պայմանները բարելավելու համար Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում ճապոներեն լեզվի կենտրոն ստեղծելու համար է: Արարողության բացունը սկսեց սլավոնական համալսարանի ռեկտոր պարոն Դարբինյան Արմեն Ռազմիկովիչը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին:
Այնուհետև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին և սլավոնական համալսարանի ռեկտոր պարոն Դարբինյան Արմեն Ռազմիկովիչը ստորագրեցին դրամաշնորհի տրամադրման մասին համապատասխան փաստաթուղթ:
Իսկ այնուհետև սենսեյ Կարինե Քարամյանը հայտարարեց սլավոնական համալսարանի սաների կազմակերպած համերգի մասին: Մինչ համերգը սկսելը 2016 թվականին Հայաստանում առաջին անգամ ճապոներեն լեզվի որակաորման տեստն (日本語能力試験) անցած մասնակիցներին հանձնեց սերտիֆիկատներ:
Որից հետո եղավ ճապոնական պարի
և փոքրիկ բեմական ներկայացում:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան