28.02.2016թ-ին Կարուտա միջոցառում «Սակուրադա» ճապոնական ռեստորանում (տեսանյութ)

Share

2016 թվականի փետրվարի 28-ին «Սակուրադա» ճապոնական ռեստորանում ժամը 15:00-ից   արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ Կարուտա ճապոնական ավանդական խաղը: «Սակուրադա» ճապոնական ռեստորանի տնօրեն Յուջի Սակուրադան կարդում էր խաղաքարտը, իսկ մնացած մասնակիցները փնտրում էին այն խաղաքարտը,  որի վրա գրված էր կարդացած բառի առաջին տառը, որը պարոն Սակուրադան ցույց էր տալիս իր ձեռքում պահված թղթի վրա, քանզի մասնակիցներից ոմանք ճապոներեն չգիտեին:

Այս անգամ մասնակիցները արդեն ծանոթ էին խաղին և հաճույքով մի խաղի ավարտից մյուսին էին անցնում: Առաջին երկու խաղերին հաղթեց  Սերինե Խալոյանը:

Երրորդ խաղը հաղթեց պարոն Յուտա Կավակամին: Չորորդ խաղին արդեն Յուջի Սակուրադան խաղաքարտեր կարդալու գործն էլ հանձնեց Յուտա Կավակամինին անցնելով ռեստորանը ղեկավարելու իր գործին, իսկ մասնակիցները դեռ երկար ժամանակ հաճույքով խաղում էին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան