2017 թվականի մարտի 10-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաում ժամը 11:00-ից մինչև 12:30 տեղի ունեցավ սումի-է նկարչության վարպետության դաս Յամադա սենսեյի հետ: Միջոցառումը կազմակերպել էին Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը: Միջոցառման աջակիցներն էին JTI-ը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, որն երկու օր անվճար տրամադրել էր իր դահլիճը՝ նախորդ օրն էլ անց էր կացվել իկեբանայի դասընթաց:
Միջոցառման մասնակիցները նվեր ստացան Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրատարակված «Բարև Ճապոնիա» տեղեկատուն:
Միջոցառման սկզբում Յամադա սենսեյի աշակերտուհի Օլգա Սիլիզանովան խոսեց ումիյո-է նկարչության և մասնակիցների սեղաններին դրված պարագաների մասին:
Այնուհետև սկսվեց Յամադա ուսուցչի բուն վարպետության դասը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան