2016 թվականի փետրվարի 7-ին Սեցուբուն տոն ճապոնական  «Սակուրադա» ռեստորանում (տեսանյութ)

2016 թվականի փետրվարի 7-ին Սեցուբուն տոն ճապոնական «Սակուրադա» ռեստորանում (տեսանյութ)

Share

2016 թվականի փետրվարի 7-ին  «Սակուրադա» ճապոնական  ռեստորանում երեկոյան 18:00-ից 21:00 տեղի ունեցավ ճապոնիայում շատ հայտնի Սեցուբուն տոնի տոնակատարությունը: Սեցուբունը(節分- եղանակների բաժանման օր) Ճապոնական տոն է, որը լինում է նոր եղանակի սկսվելու նախորդ օրը, սակայն այն հիմնականում գարնան գալստյան տոն է։ Փաստացի դա ճապոնական Նոր Տարին է լուսնային օրացույցով։ Տոնը կապված է չար ոգիներին վանելու արարողության հետ։ Դրա համար օգտագործում են սոյայի լոբի,  որը շաղ են տալիս ինչպես տներում, այնպես էլ բուդդիստական և սինտոյական տաճարներում, երկրի ողջ տարածքով մեկ։ Միջոցառման սկզբում բերեցին այդ միջոցառման հատուկ Էհոումակի ուտեստը ևՄամեմակի սետտոն: Այնուհետև Հայաստանում արդեն 6 տարի ապրուղ պարոն Արիհիկո Հասեգավան իր կնոջ Լիլիթ Խանսուլյանի թանգմանությամբ հյուրերին ներկյացրեցին այդ տոնը:

Որից հետո  ինչպես կանոն Էհոմակին ուտելու ժամանակ նայում են այն ուղղությամբ, որը համարվում է բարենպաստ այդ տարում, որը հյուրերին ասաց «Սակուրադա» ռեստորանի տնօրեն Յուջի Սակուրադան։

on-07-02-2016-setsubun-party-at-sakurada-japanese-restaurant-with-logo

ԵՎ հետո կատարվեց մամեմակի արարողությունը (豆撒き որը թարգմանաբար նշանակում է լոբին շաղ տալ): Որի ընթացքում արտասանում են կախարդական բառերը  «Օնի-վասոտո։Ֆուկու-վաուչի» — «鬼は外! 福は内!» Չարքեր հեռացեք, Երջանկություն տուն արի:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան