«Մշակվում են ծրագրեր, որ վերականգնենք այնպիսի պատմական հուշարձաններն, ինչպիսին է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի խորհրդանշական պատշգամբը». Գոհար Գրիգորյան

«Մշակվում են ծրագրեր, որ վերականգնենք այնպիսի պատմական հուշարձաններն, ինչպիսին է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի խորհրդանշական պատշգամբը». Գոհար Գրիգորյան

Share

Մարտի 2-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ևՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ Երևանում մեկնարկեց «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և համայնքների դերն այդ գործում» խորագրով սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատմական քաղաքների ներկայացուցիչները: Սեմինարին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենեչիրոն, ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ծրագրերի ձևավորման խորհրդական Աձումա Կենեջիրոն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանը և Հայաստանի համայնքների ներկայացուցիչներ:
Plans are being developed to restore historical monuments 1-2 with logo
Ծրագրի շրջանակներում հրատարակվել էր նաև «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը, որը ներկաների պնդմամբ լավ տարբերակ է Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու համար:
Plans are being developed to restore historical monuments 2-1 with logo«Առավոտի» հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ, Եվրոպական ժառանգության օրերիև COMUS ծրագրի ազգային համակարգող Գոհար Գրիգորյանն ասաց, COMUS ծրագիրը Գյումրին ու Գորիսը հռչակել է պիլոտային քաղաք և նպատակ ունի նոր մեթոդաբանությամբ և կառավարման նոր գործիքներով իրականացնել պատմամշակութային ժառանգության պահպանություն:
Plans are being developed to restore historical monuments 3-1 with logo
Անդրադառնալով Երևանին՝ Գոհար Գրիգորյանն ասաց, որ ճիշտ է, որ այսօր բազմաթիվ հին շենքեր ձևափոխվում են ու մասնավոր բիզնեսի համար օգտագործվում, սակայն տվյալ վարչությունը քայլեր է ձեռնարկում քաղաքի միջուկը պահպանելու համար. «Մշակույթի նախարարության ու հատկապես նախարարի ուշադրության կենտրոնում են այն բոլոր շինությունները, որոնք կործանման վտանգի տակ են: Քննարկումներ, խորհրդակցություններ են կազմակերպվում, որոնց արդյունքում մշակվում են ծրագրեր, որ վերականգնենք այնպիսի պատմական հուշարձաններն, ինչպիսին է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի խորհրդանշական պատշգամբը»:

Մելանի Սարգսյան

նյութը վերցված է՝ http://www.aravot.am/2017/03/02/861182/

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!