Հաստատվել է Արցախյան գինու փառատոնի օրը

Հաստատվել է Արցախյան գինու փառատոնի օրը

Share

 Հունիս 22, 2016

Արցախյան Գինու երրորդ փառատոնի կազմակերպման օրը տեղափոխվել է: Այս տարի այն կկազմակերպվի սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում: Փառատոնի ծրագիրը դեռ մշակման փուլում է, սակայն շուտով այն կներկայացվի հանրությանը:

            Հարկ է նշել, որ Արցախյան գինու առաջին և երկրորդ փառատոնները անց էին կացվում հոկտեմբերի 3-րդ շաբաթ օրը, սակայն հաշվի առնելով սեզոնի ռիսկային եղանակային պայմաններն ու փառատոնի մասնակիցների դիմումները` նպատակահարմար է գտնվել փառատոնի օրը տեղափոխել սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը:

            Արցախյան գինեգործությանն ու մշակույթին նվիրված ամենամյա այդ տոնակատարության ընթացքում կազմակերպվում են  Արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառքներ, ավանդական համերգներ, արվեստի ցուցահանդեսներ:

            Գինու տոնավաճառին ներկայացվում են գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաև գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից:

            Արցախյան գինու փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ:

նյութը վերցված է՝ http://karabakh.travel/hy/news/news-articles/the-day-of-artsakh-wine-festival-has-been-approved/133/