Բոլոր ազգերի ավանդույթներն էլ իրենց մեջ պարունակում են աբսուրդության որոշակի տարր: Մեզ մոտ, օրինակ, խմում են առողջության կենացը: Ճապոնացիներն էլ իրենց անհեթեթություններն ունեն.
Ամանորին ճապոնացիների սեղաններին չկա ոչ տոլմա, ոչ խոզի բուդ, չկան հրավառություններ: Նրանք խելոք գնում են քնելու, իսկ առավոտյան վաղ են արթնանում և միասին դիմավորում ամանորյա արևածագը2Միշտ ասա «այո»
Ճապոնացիները երբեք չեն ասում «ոչ»: Ամեն անգամ, երբ հարկավոր է մերժել մեկին, նրանք ընտրում են ավելի հարգալից մերժում, կամ համաձայնություն, որը ոչնչի չի պարտավորեցնում:
2. Միշտ ասա «այո»
Ճապոնացիները երբեք չեն ասում «ոչ»: Ամեն անգամ, երբ հարկավոր է մերժել մեկին, նրանք ընտրում են ավելի հարգալից մերժում, կամ համաձայնություն, որը ոչնչի չի պարտավորեցնում:
3. Հումոր
Ճապոնացիները անեկդոտներ չեն պատմում: Նրանց հումորի զգացումը շատ յուրօրինակ է:
4. Այցեքարտեր
Եթե Ճապոնիա եք մեկնում, զինվե’ք այցեքարտերով: Ինչպե՞ս թե չունեք այցեքարտ: Ուրեմն դուք անկապ մարդ եք: Ճապոնացիներն անգամ բաղնիք չեն գնում առանց այցեքարտերի:
5. Հարգանք
Ճապոնացիների հարգանքի զգացումի մասին կարելի է առասպել հյուսել: Հանդիպելիս ճապոնացիները ձեռք չեն սեղմում, նրանք գերադասում են խոնարհվել: Դուք պետք է խոնարհվեք այնքան, ինչքան ձեզ են խոնարհվել:
6.Երթևեկ
Ճապոնական մետրոյում կան հատուկ մարդիկ, ովքեր հրում են մարդկանց մարդաշատ վագոնները: Միգուցե այդ պատճառով է, որորոշ ճապոնացիներ նախընտրում են աշխատանքի գնալ հեծանիվով:
7.Հասցեներ
Ճապոնական քաղաքներից շատերի փողոցները չունեն անուններ: Շենքերը հասցեի փոխարեն ենթարկվում են ներթաղամասային համարակալման: Հետաքրքիր է, որ շենքերը համարակալում են ոչ թե տեղադրման դիրքից ելնելով, այլ` ըստ կառուցման տարեթվի:
8.Երկվորյակներ
Առաջ Ճապոնիայում ընդունված էր նորածին երկվորյակներից մեկին համարել սատանայի ծնունդ, ուստի պետք էր փոքրիկից ազատվել: Սա ոչ այլ ինչ էր, քան բնակչության թվի վերահսկում:
9. Ընտանեկան բյուջե
Այ սա արդեն դուր կգար հայ կանանց. ֆինանսական բոլոր հարցերով ճապոնացու ընտանիքում զբաղվում է կինը, իսկ ամուսինն իրավունք չունի անգամ հարցնել, թե ինչի վրա է ծախսվել իր ամբողջ աշխատավարձը:
նյութը վերցված է՝ https://nipponnitsuite.wordpress.com/2014/11/05/weird_customs/