Հայաստանում չորրորդ անգամ ճապոներենի մակարդակը որոշելու քննություն կհանձնեն

Հայաստանում չորրորդ անգամ ճապոներենի մակարդակը որոշելու քննություն կհանձնեն

Share

Հայաստանում չորրորդ անգամ կհանձնեն «Նիհոնգո նորյոկու սիկեն»  (JLPT – Japanese Language Proficiency Test) քննությունը՝որոշելու համար ճապոներենի իմացության մակարդակը, որն անցկացվում է այն անձանց շրջանում, որոնց համար ճապոներենը մայրենի չէ։

Քննությունն անցկացվում է ամեն տարի նույն օրը, մասնակից բոլոր երկրներում։ Քննությունը հաջող հանձնելու դեպքում հայցորդին տվում է միջազգային նմուշի վկայական, որն ընդունվում է ճապոնական ընկերությունների մեծ մասի կողմից։ Ճապոնիայի տարածքում քննությունն անցկացնում է Միջազգային կրթության աջակցության ճապոնական ասոցիացիան, իսկ նրա սահմաններից դուրս՝ Ճապոնական ֆոնդը։

JLPT թեստը Հայաստանում անցկացնում է Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան՝ Ճապոնական ֆոնդի (Japan Foundation) աջակցությամբ։ Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան ստեղծվել է 2011-ին։Նախագահը Կարինե Քարամյանն է՝ ճապոներենի առաջին դասավանդողը Հայաստանում։ Այստեղ ճապոներ են դասավանդողները հանդիպում են, փորձ փոխանակում, տարբեր մրցույթներ անցկացնում ուսանողների միջեւ։ Ասոցիացիան համագործակցում է Ճապոնիայի  դեսպանության եւ Ճապոնական ֆոնդի հետ։

Քննությանը մասնակցելու հայտերն ընդունվում են «Իրոհա» հայ-ճապոնական կրթամշակութային փոխանակման կենտրոնի, հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի, Ռուս-հայկական համալսարանի կողմից։ Հայտերի հանձնման եւ մասնակցության պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության Facebook էջում կամ զանգահարել JLPT գրասենյակ 093 268 168 հեռախոսահամարով։

նյութը վերցված է՝ shorturl.at/euY34