Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն

Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն

Share

2018 թվականի օգոստոսի 6-ին  ժամը 11:00-ին Երևանի Մանկական զբոսայգում տեղակայված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ տեղի ունեցավ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ նման արարողություն արդեն 5 –րդ տարին է ինչ ամեն տարի կազմակերպվում է Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի կողմից: Իսկ նախնական ծրագիրը 2005թ. օգոստոսի 6-ին մեկնարկեց նույն կենտրոնի «Խաղաղության լապտերներ» խորագրով առաջին մեծ ակցիան, որը տարիների ընթացքում վերաճեց խաղաղասիրական և մշակութային մեծ ծրագրի: Ծրագրի բացումը սկսեց Երևանի փոխքաղաքապետի ելույթով, հետո ելույթ ունեցավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, այնուհետև Հիկարի կենտրոնի նախագահը, որից հետո այդ կենտրոնի երգչախումբը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան