Միայն Ճապոնիա

Միայն Ճապոնիա

Share

Only Japan

 

Ճապոնացիների 3 հիմնական արժեքները

Բնավորություն

Ճապոնիան էլ ավելի հիասքանչ է դառնում, երբ դուք հասկանում եք ճապոնացիներին

Ճապոնիայում ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները իրենց աղոթքներով մեծարում են Սինտոյական Աստվածներին և Բուդդային: Լեփ-լեցուն գնացքում մինք մի կողմ ենք անցնում, որպեսզի յուրաքանչյուր կայարանում ուղևորները կարողանան իջնել գնացքից: Եթե դուք հարցնեք, թե ինչպես հասնել որևէ վայր, ապա մենք անձամբ ձեզ կուղեկցենք: Ինչու ենք մենք հակված այդ հատկություններին: Մենք, ճապոնացիներս, առաջին իսկ հայացքից խորհրդավոր ենք թվում, սակայն, հասկանալով, թե մենք ինչպես ենք մտածում և զգում, դուք կարող եք էլ ավելի վայելել Ճապոնիան:

Արարում

Պատմություն և ավանդույթներ…նորարարություններ: Հատուկ հմտությամբ և հոգատարությամբ ստեղծված ստեղծագործություններ 

Մինո թղթի արտադրության պատմությունն ու ավանդույթները սկիզբ են առել դեռևս 1300 տարի առաջ: Այս արհեստը գոյություն ունի արդեն բազմաթիվ տարիներ: Շնորհիվ համարձակ գաղափարների և ավանդապաշտության, թուղթ արտադրողները անփոխարինելիորեն ստեղծում են նորարարություններ, որոնք առաջ են տանում իրենց ժամանակի տեխնոլոգիական սահմանները: Մենք հուսով են, որ դուք հաճույք կստանաք այդ արտադրանքների հետ ծանոթանալիս, որոնց ճապոնացիները այդքան խնամքով են վերաբերվում:

Հասարակական կյանք

Փոքրիկ ուրախություններ ճապոնացիների կյանքում

Վերցնենք օրինակ տարվա եղանակները՝ ծաղկած զբոսայգիներ գարնանը, հրավառություն ամռանը, տոնակատարություններ աշնանը և կամակուրա ձմռանը: Տարվա յուրաքանչյուր եղանակի գեղեցկությունը ճապոնական ապրելակերպի կարևորագույն մասն է կազմում: Ճապոնական խոհանոց, կիմոնո- բոնսայ, վագասի քաղցրավենիքներ, սրանք ճապոնացիների կենսակերպի պարզապես մի փաքր մասն են, որոնք դուք, հնարավոր է չեք նկատում:Ուրեմն ինչու՞ չբացահայտել ճապոնացիների առօրյա կյանքի հետաքրքիր բազմազանությունը:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/