Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթ

Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթ

Share

Եթե դուք ճապոներեն եք սովորում և ցանկանում եք փորձել ձեր ուժերը , ծանոթանալ այլ ճապոնասերների հետ, յուրահատուկ նվերներ ստանալ և, ի վերջո, ստանալ Ճապոնիա այցելելու հնարավորություն, ապա հրավիրում ենք մասնակցելու Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթին, որը տեղի կունենա 2020 թվականի աշնանը (հոկտեմբերի սկզբին, օրվա և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնենք)։ ։

Պայմանները

・Մրցույթն ունենալու է 1) ուսանողների բաժին և 2) ոչ ուսանողների բաժին։ Ուսանողների բաժնում կարող է մասնակցել ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ի բակալավրիատի ուսանող, իսկ ոչ ուսանողների բաժինը նրանց համար է, որոնք դեռ դպրոցում են սովորում, կամ արդեն աշխատում են և այլն։ Տարիքային սահմանափակում չկա։

・Լեզվի կրողները և չափահաս տարիքում՝ վերջին 5 տարվա ընթացքում երկու ամսից ավել Ճապոնիայում բնակված մարդիկ չեն կարող մասնակցել։

・Նախկինում այս մրցույթում ուսանողների բաժնում առաջին տեղը զբաղեցրած մարդիկ նույնպես մասնակցելու իրավունք չունեն։

Կանոնները

・Ելույթը պետք է լինի օրիգինալ (այսինքն գրված մասնակցի կողմից), հնչի առաջին անգամ և լինի մինչև 5 րոպե տևողությամբ։ Ելույթը 6 րոպեից ավել տևելու դեպքում ժյուրին կընդհատի այն։

・Թեման և ոճը ազատ են։

・Նկարներ, սլայդեր, երաժշտական և այլ գործիքներից չի կարելի օգտվել և ցուցադրել։

・Չի կարելի ելույթը կարդալ։

Գնահատման եղանակը

Գնահատվելու են մասնակցի ճապոներենի իմացությունը, ելույթի բովանդակությունը, արտահայտչականությունը, հարցերը հասկանալու և նրանց ճիշտ  պատասխանելու ունակությունը։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ!

Ոչ ուսանողների բաժնի մասնակիցները կստանան կավաիի նվերներ, իսկ ուսանողներին սպասում է հետևյալը,

・Առաջին տեղը զբաղեցրած ուսանողին հնարավորություն կընձեռնվի կարճաժամկետ վերապատրաստվել Ճապոնիայում։

・Երկրորդ տեղը զբաղեցրած ուսանողը կմեկնի Մոսկվա, իր ուժերը փորձելու Մոսկվայի միջազգային մրցույթում։

・Մնացած բոլորը կստանան գեղեցիկ նվերներ։

Ինչպես դիմել

・Մինչև սեպտեմբերի 15-ը էլեկտրոնային նամակ ուղարկեք armenia.kyoshikai@gmail.com հասցեին, նշելով ձեր անուն ազգանունը, մասնակցության բաժինը, ԲՈՒՀ-ի կամ ճապոներեն լեզվի ուսուցման կենտրոնի անունը, ելույթի վերնագիրը (այն կարող եք հետագայում փոխել)։ ։

・Մինչև սեպտեմբերի 25-ը վերոհիշյալ հասցեին ուղարկեք ելույթի ամբողջական տեքստը, որը պետք է լինի ճապոներեն գրված և լեզվի կրողի կողմից ստուգված։

Դե ինչ, հաջողություն!

նյութը վերցված է՝ アルメニア日本語教師会 Japanese Teacher’s Association in Armenia