2017 թվականի սեպտեմբերի 7-ին Տոհոկուի գեղեցիկ ձեռնարվեստի ցուցահանդեսի բացումը(տեսանյութ)

Share

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի ժողովրդական արվեստի կենտրոնում   ժամը 16:00-ից տեղի ունեցավ հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակին նվիրված «Տոհոկուի գեղեցիկ ձեռնարվեստը» ցուցահանդեսի բացման արարողությունը:

Սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 8-ը Ժողովրդական արվեստի կենտրոնում կգործի ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող, «Տոհոկուիի գեղեցիկ ձեռնարվեստը» խորագրով ցուցահանդեսը: Այցելության օրերն են՝ երեքշաբթիից շաբաթ (ժամը 11:00-17:00)  և կիրակի (ժամը11:00-16:00):

Տոհոկու- լայն տարածք ընդգրկող Ճապոնիայի աշխարհագրական այս շրջանն ինքնատիպ է մշակութային ժառանգության իր արժեքներով: Հայաստանի արվեստասերը մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենա ծանոթանալու խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներին, ինչպես նաև հնդկեղեգե, լաքապատ իրերին՝ վայելելով Տոհոկուի ավանդույթների բազմազան և սքանչելի աշխարհը:  Ցուցահանդեսում ներառված աշխատանքները նորովի են բացահայտում Տոհոկուի ավանդական արհեստների տեխնիկական բարձր մակարդակն ու առօրյա իրերի կիրառական նշանակությունը:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել Տոհոկուի ժողովրդական ստեղծագործությունը, այլ երկրների արվեստասերին փոխանցել ճապոնիայի ժողովրդական վարպետների գեղագիտական ընկալումները:
2012 թ-ից ի վեր «Տոհոկուի գեղեցիկ ձեռնարվեստը» ճապոնական ճանապարհորդ ցուցահանդեսը անցկացվել է 19 երկրների 32 վայրերում, և Հայաստանը լինելու է 20-րդ երկիրը:

ՀՀ Մշակույթի նախարարության Հավհանես Շարամբերյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնի մամլո հաղորդագրություն

Հեղինակ՝ Հ. Մուրադյան