ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի կողմից 10-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են 35 հայտեր, այդ թվում Հայաստանի հայտը ընդգրկելու հայկական ազգային ավանդական Քոչարի պարը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Հանձնաժողովի անդամների, փորձագետների եւ հայկական պատվիրակության ներկայացուցիչների միջեւ քննարկումների արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեն հաստատել է, որ ավանդական Քոչարի պարը ազգային ինքնության դրսեւորում է և այն տարածված է եւ Հայաստանում եւ Սփյուռքում:
Նշենք, որ քոչարի պարը 1945 թվականին հայ զինվորների կողմից կատարվել է Բեռլինի ռեյխստագում: Այդ իրադարձության հետ կապված գրվել է «Հաղթանակի պար» բանաստեղծությունը: Նույն անվանմամբ նկարը նվիրաբերվել է «Պոկլոննայա գոռա» թանգարանին:
նյութը վերցված է՝ http://goo.gl/x99J4S