Ճապոնիայի նորաձևություն և դիզայն

Ճապոնիայի նորաձևություն և դիզայն

Share

Fashion and Design of Japan1
Ճապոնիան վաղուց զբաղեցրել է իր տեղը նորաձևության աշխարհի քարտեզի վրա: Ճապոնիայի դիզայներները փայլում են մոլորակի նորաձևության լավագույն հարթակներին, իսկ ամբողջ աշխարհի դիզայներները նույնպես ոգեշնչվածություն են զգում՝ ստեղծելով ճապոնական, ավանդական կոստյումներ և աքսեսուարներ: Իրական նորաոճ անձանց համար Տոկիոն երազանքի քաղաք է, որտեղ կան աշխարհահռչակ ապրանքանիշերի լավագույն բուտիկները և տեղի հայտնի դիզայներների խանութները, որոնք առաջարկում են ամենաակտուալ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:
Զբոսաշրջիկների հատուկ ուշադրությունը գրավում են երիտասարդները, ովքեր հագնվում են «կավաիյ» ոճով: Նրանք կարծես թե հենց նոր դուրս են եկել ճապոնական մուլտֆիլմերից: «Կավաիյ» ոճի համար բնորոշ են ծալված հագուստները, հետաքրքիր աքսեսուարները, բարդ սանրվածքը, վառ դիմահարդարումը, գունավոր կոնտակտային լինզաները, ավելացրած թարթիչները և երկար եղունգները:
Տոկիոյի Հարաձուկու շրջանը ամբողջությամբ կենտրոնացված է Ճապոնիայի նորաձևության միտումների վրա: Այստեղ կարելի է տեսնել ճապոնացի երիտասարդների, ովքեր հագնված են ամենատարբեր ոճերով, որոնց վրա հաճախ ազգում է մշակույթը և փողոցային ոճը: Պանկի տարրերը, մաշված ջինսերը, «սեքոնդ հենդ» ոճի հագուստները, բազմաշերտ և գունագեղ կերպարները, այս ամենը դուք կգտնեք այստեղ:
Տոկիոյում հաճախ են անցկացվում նորաձևության լայնամասշտաբ ցուցադրություններ, որոնք թույլ են տալիս մեկ հայացք գցելով տեսնել Ծագող Արևի Երկրի նորաձևության ամենաակտուալ միտումները: Նախ և առաջ խոսքը գնում է «Tokyo Girls Collection» ցուցադրության, ինչպես նաև Ճապոնական Նորաձևության Շաբաթի մասին:
Ճապոնիայում կան հագուստի խանութներ, որտեղ զեղչված գներով կարելի է գտնել հայտնի ապրանքանիշերի հագուստներ: Հնաոճ իրեր նախընտրողները պետք է անպայման այցելեն հնաոճ իրեի շուկա: Իսկ մեծ զեղչային համակարգը սովորաբար լինում է հունվար և հուլիս ամիսներին:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/moda-i-dizajn/