Մի աղջկա պատմություն

Մի աղջկա պատմություն

Share

2015 թվականի հոկտեմբերի 24-ին Մարիամ Ամարը Մոսկվայում կայացած խոսակցական ճապոներեն լեզվի մրցույթում, որտեղ մասնակցում էին 20 մասնակից տարբեր երկրներից /յուրաքանչյուր երկրից կարող էր միայն մեկ հոգի մասնակցել, որը նախօրոք այդ երկրում անցկացված մրցույթի հաղթողն է ճանաչվում/ գրավել է երկրորդ տեղը:
Այս մրցույթը տեղի ունենում ամեն տարի: Մասնակիցները պետք է 5 րոպե ճապոներեն խոսեն և հետո պատասխանեն ժյուրիի հարցերին:
Մարիամ Ամարը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան 2012 թվականին: ԵՎ ավագ դպրոցի վերջին 2 տարին սովորել է Հայաստանի ռուսական դպրոցում: Իսկ ռուսական դպրոցում սովորելը բացատրվում է նրանով, որ նրա մայրը Թիֆլիսահայ է, ով հանդիպել է իր Սիրիացի ամուսնուն Թիֆլիսում ուսանելու տարիներին: ԵՎ նրանց ընտանիքում բնականաբար խոսել են կամ արաբերեն կամ ռուսերեն:
Մարիամ Ամարի սերը դեպի Ճապոնիա սկսվել է անիմե և դրամա նայելիս: ԵՎ  Ճապոնիայի հանդեպ նրա սերը այնքան մեծ էր, որ երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, նրա քեռին ճապոներեն լեզվի ուսուցչուհի գտավ ի դեմս Ռուզան Խոջիկյանի, ում մոտ նա սկսել է ուսումնասիրել ճապոներեն լեզուն: Իսկ այժմ արդեն մեկ տարի է հաճախում է «Իրոհա» ճապոներեն լեզվի ուսուցման կենտրոն, որը ղեկավարում է հենց նույն Ռուզան Խոջիկյանը:
Նա  ընդամենը մի քանի ամիս սովորում է  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում անգլերեն և արաբերեն լեզուների բաժնում, որոնք նա իրականում լավ գիտի, նա դա ընտրել է հայերեն և ռուսերն լեզուները լավ սովորելու նպատակով:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան