ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ։ “Ճապոնական Ամանոր 2024″ միջոցառումը Իրոհա կենտրոնում

Share

2024 թվականի հունվարի 21-ին  Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման «ԻՐՈՀԱ» կենտրոնում տեղի ունեցավ «Ճապոնական Ամանոր» միջոցառումը:

Միջոցառման սկզբում կենտրոնի աշխատակիցները անցկացրեցին մի փոքր վիկտորինա, որն մասնակիցներին օգնեց սովորել, թե ինչպես են անցկացնում ամանորը ճապոնիայում:

Մանրամասերը՝ տեսանյութում

Որից հետո կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը հյուրերին պատմեց մի փոքր ճապոնական նոր տարվա մասին:

Մանրամասերը՝ տեսանյութում

Դրանից հետո կենտրոնի փոխնախագահ Մինամիե Սյուիծիի և կենտրոնի այլ ուսուցիչների օգնեւթյամբ և ներկաների միահամուռ ջանքերով պատրաստվեց այդ օրվա ուտեստի՝ մոծիի հումքը:

Մանրամասերը՝ տեսանյութում

Հումքի մի մասը պատրաստ լինելուց հետո, խոհանոցում պատրաստեցին մոծիից տարբեր ուտեստներ և նախորոք կենտրոնում պատրաստված ճապոնական սուպի հետ,

Մանրամասերը՝ տեսանյութում

որը մասնակիցները հաճույքով կերան մեկ այլ սենյակում, կամ ըստ ցանկության հյուրասենյակում, որտեղ դեռ մնացած հումքն էի պատրաստում։

Մանրամասերը՝ տեսանյութում

Japanese New Year1

Japanese New Year-2

Միջոցառումը ավարտվեց հումորային խաղով, որի շնորհիվ համուզված եմ մասնակիցները դրական լիցքերով, ուրախ տուն վերադարձան։

Մանրամասերը՝ տեսանյութում

Հեղինակ՝ Հ. Մուրադյան