2017 թվականի հոկտեմբերի 19-ին 12-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնի բացում

Share

2017 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա կինոթատրոն-ում ժամը 18:30-18:50-ը հանդիսավորությամբ բացվեց Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին: Բացմաը արարողությանը հյուրերին ողջունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի  նախագահ Կարինե Փիլիպոսյանը և ճապոներեն երգեր կատարեց Գոռ Մելքումյանի ղեկավարած «Արար» երգչախումբը, որից հետո 18:50-20:51   ցուցադրվեց «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն» (121 րոպե), ռուսերեն ենթագրերով ֆիլմը: Հանդիսատեսը ինչպես միշտ շատ գոհ և տպավորված վերադարձավ տուն   մինչև ամսի 23-ը շարունակվող փառատոնի հաջորդ ֆիլմերն էլ հաստատ նայելու մտադրությամբ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան