«ԻՐՈՀԱ» կենտրոնի երրորդ տարեդարձը և 2018 թվականի ամանորի երեկո (տեսանյութ)

Share

2017 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 13:00-ից 15:00 Լոֆթ սրճարանում   տեղի ունեցավ Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի կողմից 2018 թվականի ամանորի դիմավորումը և այդ ՀԿ-ի ստեղծման երրորդ տարեդարձի նշումը: Սկզբում հյուրերին ողջունեց ՀՀ  Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ պարոն Սասամեն, այնուհետև Իրոհա կենտրոնի գործունեությունը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Ռուզաննա Խոջիկյանը և փոխնախագահ Մինամիե Շուիծին:

Այնուհետև «ԻՐՈՀԱ» կենտրոնի սաները ներկայացրեցին տարբեր երգեր և բեմադրություններ:

Իսկ վերջում հյուրերը համտեսեցին «ԻՐՈՀԱ» կենտրոնի երրորդ տարեդարձի առիթով պատրաստված համեղ և գեղեցիկ տորթը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան