Ճապոնական Սեցուբունի տոնակատարությունը Իրոհա կենտրոնում (տեսանյութ)

Ճապոնական Սեցուբունի տոնակատարությունը Իրոհա կենտրոնում (տեսանյութ)

Share

2018 թվականի փետրվարի 25-ին ժամը 10:30-ից 12:30-ը Իրոհա կենտրոնում տեղի ունեցավ ճապոնական Սեցուբուն տոնի այս տարվա տոնակատարությունը:

Միջոցառման սկզբում կենտրոնի ուսուցիչներ Զարինեն և Շուշանիկը պատմեցին տոնի մասին, որից հետո կենտրոնի այդ օրը ներկա բոլոր անդամները երգեցին այդ օրվան նվիրված երգը:

Որից հետո բաժանվեցին երկու սենյակներում, քանզի խումբը մեծ էր մեկ սենյակում չէին տեղավորվի

IMG_20180225_112000

IMG_20180225_112100

և կենտրոնի երկու սենսեյների՝ Մինամիե Սյուիծիի և Ռուզան Խոջիկյանի բացատրությամբ յուրաքանչյուր ոք պատրաստեց իր համար էհոմակի:

Այնուհետև երկու սենյակների ուսանողները իրենց ձեռքերով պատրաստած էհոմակիներով գնացին հյուրասենյակ և այդ տարվուն պահանջվող ուղղությանն ուղղված այդ տոնի կանոնների համապատասխան մեկ շնչով, անաղմուկ կերան այն:

Իսկ հետո ամեն ոք ընդհանուր ամանից վերցրեց և կերավ իր տարիքից մեկ հատ ավել ընդեղեն:

ԵՎ վերջում կատարեցին մամեմակի արարողությունը- այն է դևի դիմակ հագած երկու մարդկանց վրա նետել սիսեռազգի, համոզված լինելով, որ այդ տարվա չարիքները կխափանվեն:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան