Ճապոնիայում օգտագործված ավտոմեքենաներ

Share

Ինչո՞ւ ենք նախընտրում Ճապոնիայում օգտագործված ավտոմեքենաները

Վերջին տարիներին Հայաստանում բավականին լայն տարածում է ստացել Ճապոնիայից երկրորդական շուկայի ավտոմեքենաների ներմուծումը: Ավտոմեքենաները ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո փոխադրվում են Հայաստան: Ի՞նչու են հայ ավտոսիրողները նախընտրում գնել Ճապոնիայում օգտագործված ավտոմեքենաները և ինչպե՞ս է կազմակերպվում գնման գործընթացը: Այս և այլ հարցերին մենք խնդրեցինք պատասխանել տվյալ ոլորտում արդեն մի քանի տարի գործող  «Ջեյքարս»   (JCars) ընկերության տնօրեն Վարդան Մկրտչյանին:
Ջեյքարս» ընկերությունը հայկական շուկայում մոտ 3 տարի աշխատում է ճապոնական ավտոմեքենաների ներմուծմամբ և առեւտրով:  Կարո՞ղ եք ասել,  ի՞նչն է մեր գնորդներին առավել հրապուրում, երբ նրանք նախընտրում են ավտոմեքենաներ գնել հենց Ճապոնիայից:
-Առաջին հերթին,  գնորդներին գրավում է ավտոմեքենաների բավականին լավ վիճակը և դրա հետ կապված մանրամասն և օբյեկտիվ նկարագրությունը: Նշեմ նաև, որ ճապոնիայում ավտոմեքենաները ավելի մատչելի են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Առաջին հայացքից բարձր թվացող արժեքը պայմանավորված է ավտոմեքենաների փոքր վազքով և անթերի վիճակով, սակայն այդ գները Եվրոպայում կամ ԱՄՆ-ում նմանատիպ ավտոմեքենաների գների համեմատությամբ ավելի ցածր են:
-Դուք նշեցիք, որ ճապոնական շուկայից ներմուծվող ավտոմեքենաների յուրահատկություններից է մատչելի գինը, նրանց լավ պահպանված վիճակը և այլն: Ինչո՞վ են պայմանավորված այդ առավելություններ:
Մեքենաների բավականին լավ վիճակը պայմանավորված է փոքր վազքով և որակյալ սպասարկմամբ: Ճապոնիայում ավտոմեքենա վարելը շատ թանկ և անհարմար է, և այդ պատճառով ճապոնացիների մեծամասնությունը որպես առօրյա փոխադրամիջոց նախընտրում է երկաթուղային տրանսպորտը,  որը, լինելով ամենազարգացածը ամբողջ աշխարհում, ավելի արագ է և մատչելի, քան սեփական ավտոմեքենայով երթևեկելը: Հենց դա է հիմնական պատճառը, որ ավտոմեքենաների գերակշռող մասը ճապոնիայում շատ փոքր վազք ունեն` անկախ ղեկի աջ, թե ձախ լինելուց:
-Նախորդ տարվա երկրաշարժից հետո շատերը խուսափում էին գնումներ կատարել ճապոնական աճուրդներից: Ինչպե՞ս դա ազդեց ձեր աշխատանքի վրա և ինչպե՞ս էիք դուք ստուգում մեքենաների ռադիացիոն ֆոնը:  Եղե՞լ են դեպքեր, երբ մեքենան նման վիճակով էն երմուծվել Հայաստան:
-Նախ ասեմ,  որ ռադիացիոն բարձր ֆոնով ցանկացած ապրանք ներմուծելը անհնար է,  քանի որ հենց անմիջապես սահմանին ավտոմատ կերպով այն ստուգվում է անցակետում, իսկ տվյալ դեպքում ավտոմեքենաները ստուգվում են առնվազն 4 անգամ. առաջին հերթին ճապոնիայում, հետո` նավահանգստում և Հայաստանի-Վրաստանի սահմանային անցակետերում:
-Ձեզ դիմելով ի՞նչ ծառայություներ է ստանում գնորդը: Կմանրամասնեք, ինչպիսի՞ վճարումներ են կատարվում, ի՞նչ ժամանակահատվածում կարող է գնորդը ստանալ ավտոմեքենան և ի՞նչ երաշխիքներ նա ունի, որ նրա ընտրած ավտոմեքենայի վիճակը լիովին համապատասխանում է պատվերի ձևակերպման ժամանակ ներկայացված վիճակին:
-Ամենակարևորը` պրոֆեսիոնալ խորհրդատվությունն է: Մեր փորձը թույլ է տալիս ընտրել մեքենա համաձայն գնորդի պահանջների և նախատեսված գումարի, ինչի հետևանքով գնորդը խնայում է իր գումարը և ժամանակը և խուսափում է անսարք կամ անցանկալի թերություններով ավտոմեքենա գնելուց: Գործընթացը սկսվում է դեպոզիտից, որով գնորդը ապացուցում է իր՝ ավտոմեքենա գնելու մտադրության լրջությունը: Աճուրդի դրական արդունքից հետո 3 օրվա ընթացքում նա կատարում է մեքենայի գնի և արտահանումն իրականացնելու հետ կապված ծախսերի վճարումը: Փոխադրման վճարումը պետք է իրականացնել նավահանգիստ հասնելուց մի քանի օր առաջ: Ամբողջ գործընթացը տևում է մոտ 2 ամիս: Հայաստանի սահմանը հատելուց 10 օրվա ընթացքում պետք է մաքսազերծել մեքենան: Ինչ վերաբերվում է մեքենայի վիճակի նկարագրությանը, աճուրդի աշխատակիցը մանրամասն նկարագրում է մեքենայի բոլոր թերությունները աճուրդային թերթիկում,  իսկ մենք այդ տեղեկատվությունը հասցնում ենք գնորդին` ավելացնելով այս կամ այն մոդելին բնորոշ հնարավոր թերությունների մասին մեր փորձից կուտակված տեղեկությունները:
-Ինչպիսի՞ տոկոս են կազմում աջ ղեկով ատոմեքենաները ձեր վաճառքում: Եվ արդյո՞ք այդ մեքենաները վտանգավոր չէ վարել Հայաստանում:
-Մեր ընկերության կողմից ներկրված ավտոմեքենաների մեծ մասը աջ ղեկով են, քանի որ ավելի մատչելիեն: Նույն գնի դեպքում կարելի է գնել շատ ավելի լավ վիճակում և տարեթվով նոր ավտոմեքենա, քան ձախակողմյան ղեկով: Իհարկե, աջակողմյան ղեկով ավտոմեքենան առաջացնում է որոշակի անհարմարություն, օրինակ` օդանավակայան մուտք գործելուց: Ինչ վերաբերվում է վտանգին, համոզված եմ, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների տոկոսային քանակը շատ ավելի քիչ է, քան ձախակողմյան ղեկով մեքենաներինը: Աջակողմյան ղեկով ավտոմեքենա վարելու հիմնական խնդիրը զուտ հոգեբանական է,  այլ ոչ թե անվտանգությունը կամ անհարմարությունը:
-Շատերնովքեր ավտոմեքենաներ են ներմուծում արտասահմանիցասում են որ, ամենահեշտը գնել-ներմուծելն է, իսկ դժվարը`  Հայաստանում մաքսազերծելը: Կասեք, ի՞նչ բարդությունների եք հանդիպում մաքսազերծման ժամանակ և ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որ մաքսազերծումը Հայաստանում  համապատասխանի միջազգային նորմերին և զուրկ լինի կոռուպցիոն ռիսկերից:
-Ինչ վերաբերվում է հենց մաքսազերծման գործընթացին, ապա այն ոչ մի բարդություն չի ներկայացնում և ընթանում է բավականին արագ: Հիմնական խնդիրը մաքսային արժեքների ոչ հասանելի լինելն է. մաքսային արժեքների ցուցակը փակցված է միայն մաքսատանը, այն էլ ոչ ամբողջական: Շատ դեպքերում գնորդը պարտավոր է լինում վճարել մաքսազերծման համար ավելի բարձր գին. քան հենց մեքենայի արժեքն է,  չնայած որ մաքսազերծման արժեքը պետք է որոշվի` ելնելով մեքենայի արժեքից: Կոռուպցիոն ռիսկերը մինիմալի հասցնելու համար պետք է առավելագույնս հասանելի դարձնել մաքսային արժեքները, իսկ ավելի ճիշտ կլինի, որ մաքսային վճարը որոշվի ելնելով ոչ թե մեքենայի արժեքից, այլ շարժիչի ծավալից, ինչի դեպքում ավտոմեքենա ներմուծողը հստակ կիմանա մաքսազերծման համար վճարվող գումարը: Իսկ ընդհանրապես, իջեցնելով կամ հանելով մաքսավճարը Հայաստանից հնարավոր կլինի նաև արտահանել ավտոմեքենա:

նյութը վերցված է՝http://www.auto.am/am/news/17390/

http://www.sbtjapan.com/region/armenia Ճապոնական օգտագործված ավտոմեքենաներ
http://autopro.am/cars.php ավտոմեքենաի, ավտոպահեստամասի վաճառք և ավտոմեքենաների վարձույթ
http://www.autosan.am/?p=products  Musashi Tama Toyoguard NiBK Բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում... Denso (Ճապոնիա)-վառոցքիմոմեր (свечи зажигания); Seiwa (Ճապոնիա) http://areg.biz/firms/?lng=am&ID=16541  Մեքենաների ներմուծում պատվերով ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Գերմանիայից
http://yerevanmotors.com/ Ճապոնական և կորեական մեքենաների պահեստամասերի մասնագիտացված ինտերնետ խանութ Հայաստանում