2018 թվականի հուլիսի 15-ին ժամը 13:00-ից 17:00 Հայ Ռուսական Սլավոնական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Իրոհա կենտրոնի կազմակերպած «ճապոնական երաժշտական առաջին մրցույթ-փառատոն «Նեիրո»ն» Հայաստանում: Սկզբից էկրանին միացրեցին 2011 թվականի մարտ ամսին Ճապոնիայում տեղի ունեցած ահռելի երկրաշարժի հիշատակին նվիրված կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի գրած «Վերածնվիր Ճապոնիա» երգի տեսահոլովակը:
Այնուհետև ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յամադան և Իրոհա կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը, ինչպես նաև ներկայացվեցին ժյուրիի անդամներիը:
Որից հետո սկսվեց փառատոնի 11 մասնակիցների ելույթները:
Իսկ հետո, մինչ ժյուրին որոշեր մրցանակակիրներին, ելույթ ունեցան հատուկ հրավիրված հյուրերը:
Իսկ վերջում հայտարարեցին մրցույթի արդյունքները:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան