Հանամի հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում՝ Ճապոնիայից ներկրված սակուրաներով (տեսանյութ)

Հանամի հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում՝ Ճապոնիայից ներկրված սակուրաներով (տեսանյութ)

Share

2015թ. մայիսի 12-ին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի, Ճապոնիա-Հայաստան միության, ՎիԷՆՆ ընկերության նախաձեռնությամբ  ԱԺ այգում հանդիսավոր կերպով հիմնվել է հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակ՝ Ճապոնիայից ներկրված սակուրաներով: Ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի գարնանը ԱԺ այգու սակուրաների ծաղկման ժամանակահատվածում Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի, ՎիԷնն ընկերության, այս տարի առաջին անգամ «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միության հետ համատեղ ջանքերով կազմակերպվեց հայ-ճապոնական մշակութային միջոցառում,  որին ներկա էին երկու բարեկամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ-ճապոնական մշակութային կենտրոնների սաներ,  այլ հյուրեր։ Չխախտելով ձևավորված գեղեցիկ ավանդույթը՝ այս տարի՝ 2021 թվականի ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին, ևս իրականացավ Հանամի, սակայն հաշվի առնելով քովիդով պայմանավորված սահմանափակումները, որոնք առկա են այս օրերին մեր հանրապետությունում, միջոցառումը անցկացվեց առավելագույնս թույլատրելի ձևաչափով։

Հեղինակ՝ Հ. Մուրադյան