«Ժողովրդավարական երկրում այսպիսի բան տեղի չի ունենում».Ճապոնիայի դեսպանը` ռազմական ապստամբության մասին

Share

28 Հուլիս, 2016“”Komitas-fans” Association is operating in Japan”
Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, անրադառնալով հուլիսի 17-ից մինչ օրս շարունակվող ռազմական ապստամբություններին, նշեց, որ այն, ինչ կատարվում է Երեւանի Խորենացի փողոցում, պետք է լինի խաղաղ տարբերակով:
-Հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը: Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Այս երկրում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու ազատ իրավունք, բայց այդ ամենը պետք է անել առանց բռնության, առանց զենքի կիրառման եւ արյունահեղության: Ոչ մի ժողովրդավարական երկրում այսպիսի բան տեղի չի ունենում,-եզրափակեց դեսպան  Էյջի Տագուչին:
Նարեկ Կիրակոսյան

նյութը վերցված է՝ http://www.asparez.am/news-hy/japoniayi-despan_hy/