27.11.2015 թ. ժամը 18:00 «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ճապոնական կինոփառատոնի բացումը: Բացման արարողությունը սկսվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուծիի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Ֆիլիպոսյանը, որից հետո ճապոնական ավանդական շակուհաչի գործիքով մեկ երաժշտական կատարումով ելույթ ունեցավ երգահան-կատարող Իրիե Յոսուկեն: Արարողությունից հետո հանդիսատեսը վայելեց 91 րոպե տևողությամբ «waterboys» կինոֆիլմը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան