Հիրոսիմայի լապտերներով հիշատակել են Հայոց ցեղասպանության զոհերին (տեսանյութ)

Հիրոսիմայի լապտերներով հիշատակել են Հայոց ցեղասպանության զոհերին (տեսանյութ)

Share

18.05.2015

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում մայիսի 18-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է կայացել, որին մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեի գլխավորությամբ, Երեւանում YMCA-ին երկայացուցիչներ,  հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի, Էսթետիկայի ազգային կենտրոնի անդամներ: (ֆոտոռեպորտաժ)
Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հիշատակի արարողության համար Ճապոնիայից լապտերներ են բերվել՝ պատրաստված YMCA Hiroshima կենտրոնի սաների կողից: Ճապոնական հնագույն ավանդույթի համաձայն, մայրամուտից հետո լուսավորված լապտերները ջուրն են իջեցրել: Այդպիսի արարողություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվել:
Հայ եւ ճապոնացի երեխաների միջեւ ակտիվ շփումները սկսվել են 2005 թվականին, երբ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների 60-րդ տարելիցի առիթով «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակում հայ երեխաները լապտերներ են պատրաստել եւ ուղարկել Ճապոնիա: Դա հիմք է դրել մի ավանդույթի, որին միացել են նաեւ այլ երկրներ:

Լուսանկարները՝ԱրսենՍարգսյանի /NEWS.am
ԼուրերՀայաստանից – NEWS.am

նյութը վերցված է՝ http://news.am/arm/news/267380.html