ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգությունը Ճապոնիայում

Share

Մշակութային ժառանգության տարրերը

       1. «Գուսուկու»-ի ամրոցը և նրա հետ առնչվող Ռյուկյու թագավորության հուշարձանները

547733eb2eacekhram-mocudzi-khiraidzumi-file0

Այս հուշարձանը արձանագրվել է 2000 թվականին և գտնվում է Օկինեվա տարածաշրջանում:
Դարեր շարունակ Ռյուկյու կղզիները հարավ-արևելյան Ասիայի, Չինաստանի, Կորեայի և Ճապոնիայի երկրների միջև ծառայել են որպես տնտեսական և մշակութային կենտրոն: Այս ամենը վառ արտահայտված է պահպանված հուշարձաններում: Ռյուկյու թագավորության մշակույթը ծնվել է և ծաղկում է ապրել յուրահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում: Ռյուկյու կղզիները ունեն 500 տարվա պատմություն՝ 12-ից մինչև 17-րդ դարերը, ինչը վկայում են հուշարձաններն ու ավերակները: Ամեն ինչ սկսվել է 10-ից 12-րդ դարերում, երբ տեղացի գյուղական ցեղերը (գուսուկու) սկսեցին քարերով պարսպապատել իրենց հողերը: Սակայն 1879 թվականին Ռյուկյու թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, երբ այս տարածքը պաշտոնապես դարձավ Օկինեվա տարածաշրջան:

   

       2.Հորյու- Դվիի բուդդիստական հուշարձանները

Այս հուշարձանները արձանագրվել են 1993 թվականին և այն գտնվում է Նառա տարածաշրջանում:
Հորյու-Դվի տարածաշրջանում տեղակայված է շուրջ 48 բուդդիստական հուշարձաններ: Նրանցից մի քանիսը ստեղծվել էին դեռևս 7-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին: Այդ իսկ պատճառով այս հուշարձանները ամբողջ աշխարհում համարվում են հնագույն փայտյա պահպանված նախագծեր: Փայտյա այս ճարտարապետական գլուխգործոցները կարևոր են ինչպես արվեստի, այնպես էլ կրոնի պատմության համար, քանզի այս գլուխգործոցները հայտնվեցին Ճապոնիայում Չինաստանից՝ բուդդիզմի ի հայտ գալուն պես:

       3.Հիմեձի ամրոց

Ամրոցը արձանագրվել է 1993 թվականին:
 himeji__1000
Հիմեձի ամրոցը ճապոնական ամրոցների ճարտարապետության մեջ լավ պահպանված գլուխգործոց է: Այն ստեղծվել է 17-րդ դարի սկզբին: Սոգյունատի դարաշրջանի սկզբում ամրոցը բաղկացած էր 83 կառույցներից, պահպանված պաշտպանողական համակարգերով և բազմաֆունկցիոնալ սարքերով: Ճարտարապետական արվեստի փայտյա այս ստեղծագործությանը միաձուլվել են ֆունկցիոնալիզմը և էսթետիկան: Ամրոցը հանդիսանում է ֆեոդալիզմի վառ և ամուր խորհրդանիշերից: Այն Ճապոնիայում գերակշռել է մինչ 1868 թվականը՝ Մեյձի վերականգնումը:
Սոգյունատաի դարաշրջանում Ճապոնիայում կառուցվեց բազմաթիվ ամրոցներ: Նրանցից շատերը հետագայում քանդվեցին, որոշ մասն էլ ավիրվեցին պատերազմի ժամանակ: Մնացել են միայն մի քանիսը, իսկ Հիմեձի ամրոցը իր պահպանված տեսքով բավականին տարբերվում է մնացածներից:

4.Հիրաիձումի-տաճարներ, այգիներ և ճարտարապետական կառույցներ Բուդդիզմի Մաքուր Երկիր…

Կառույցը արձանագրվել է 2011 թվականին և գտնվում է Իվատե տարածաշրջանում:
Այն ներառում է 5 կառույց, ներառյալ Կինկեյսանի սուրբ լեռը: Հիրաձումին մի ժամանակ եղել է Ճապոնիայի հյուսիսային տարածքների վարչական կենտրոն և մրցակցել է Կիոտոյի հետ: Մասամբ պահպանվել են կառավարության հաստատությունները 11-ից 12-րդ դարերում: Այս տարածաշրջանը եղել է Բուդդիզմի մաքուր երկրի ամրոց՝ սինտոիզմի հետ համատեղ, հաշվի առնելով բնության երևույթների նկատմամբ ճապոնացիների պաշտանմունքի միտվածությունը: Այս տարածաշրջանում Մաքուր Երկրի Բուդդիզմը կարողացավ ստեղծել Ճապոնիայի համար դիզայնի և այգեգործության հիանալի կոնցեպցիաներ:

       5.Հերոսիմայի խաղաղության հուշարձանը Կուպոլ Գենբակու

Այս կառույցը արձանագրվել է 1996 թվականին:
Միայն Խաղաղության հուշարձանն է գոյատևել Հերոսիմայի 1945 թվականի օգոստոսի 6-ի առաջին ատոմային պայթյունին: Շատ մարդկանց ուժերի շնորհիվ այս կառույցը հաջողվեց անփոփոխ պահպանել: Հուշարձանը ոչ միայն տխուր հիշողություն է ամենաավերիչ ուժի մասին, որը երբևէ ստեղծել է մարդկության կողմից: Այն նաև հույսի խորհրդանիշ է, որ խաղաղություն կլինի ամբողջ աշխարհում: Այն նաև ամբողջական հրաժարում է միջուկային զենքից:

       6.Հինավուրց Կիոտոյի պատմական հուշարձանները (Կիոտո, Ուձի և Օցու քաղաքներ)

Հուշարձանը արձանագրվել է 1994 թվականին և գտնվում է Կիոտո և Սիգա տարածաշրջաններում:
Kyoto, Uji and Otsu cities
Այն կառուցվել է 794 թվականին հնագույն Չինաստանի մայրաքաղաքի օրինակով: 19-րդ դարի կեսերին՝ հիմնադրման օրվանից Կիոտո քաղաքը եղել է Ճապոնիայի մայրաքաղաք: 1000 տարի շարունակ Կիոտոն մնացել է ճապոնական մշակույթի կետրոն: Կիոտոյում հստակ նկատելի է Ճապոնիայի փայտյա ճարտարապետության պատմությունը, մասնավորապես կրոնական կառույցները: Այստեղ նաև զարգացել է ճապոնական այգեգործության կազմակերպման արվեստը, ինչը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի այգիների մշակման գործում:

       7.Հնագույն Նառիի պատմական հուշարձանները

Հուշարձանը արձանագրվել է 1998 թվականին և գտնվում է Նառա տարածաշրջանում:
Նառան 710 թվականից մինչև 784 թվականը եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը: Այդ ժամանակահատվածում ստեղծվել է համազգային կառավարման միասնական համակարգը, իսկ Նառան որպես ճապոնական մշակույթի կենտրոն բարգավաճում էր: Քաղաքի պատմական հուշարձանները-բուդդիստական տաճարների, սինտոյական սրբավայրի պեղումների ժամանակ գտնված մեծ կայսերական թագավորության մասունքները պատմում են այն մասին, թե ինչպես է եղել կյանքը Ճապոնիայի մայրաքաղաքում 8-րդ դարում, կարևոր քաղաքական և մշակութային փոփոխությունների ժամանակաշրջանում:

       8.Սիրակավա-Գոյի և Գոկայամայի պատմական գյուղերը

Հուշարձանը արձանագրվել է 1999 թվականին Գիֆու և Տոյամս տարածաշրջանում:
Այս գյուղերը տեղակայված են հսկա լեռներով շրջապատված տարածաշրջանում: Երկար ժամանակ առանձնացված է եղել ներքին աշխարհից: Գասյոյի ոճով տնակների բնակիչները ապրում էին՝ աճեցնելով թթենու ծառեր և մետաքս: Այս վայրը Ճապոնիայի միակ վայրն է, որտեղ կառուցել են մեծ տներ հսկա ծղոտե տանիքներով: Չնայած տնտեսական փոփոխություններին Օգիմատի, Այնոկուրի և Սուգանումայի գյուղերը հրաշալի օրինակներ են համարվում կյանքի ավանդական ապրելակերպը նկարագրելու համար: Մարդկանց կյանքում ավանդական ապրելակերպը կատարելապես հարմարեցված էր շրջակա միջավայրին և սոցիալ-տնտեսական պայմաններին:

        9.Իցուկուսիմայի սինտոյական սրբավայրը

Հուշարձանը արձանագրվել է 1996 թվականին և գտնվում է Հիրոսիմայի տարածաշրջանում:
Իցուկուսիմայի կղզիները Սետո ծովի ներքին հատվածում դեռևս հնագույն ժամանակներից համարվում են սուրբ սինտոյական վայր: Ենթադրվում է, որ տաճարի առաջին կառույցները դեռևս 6-րդ դարում են կանգնեցված եղել  այստեղ: Սրբավայրը կառուցվել է 12-րդ դարում՝ պահպանվելով մինչև ներկա ժամանակներս: Կառուցված լինելով ներդաշնակ ձևով՝ կառույցը մատնանշում է կառուցողների ճաշակն ու տաղանդը: Սրբավայրնը արտահայտում է ձևերի և գույների բազմազանություն: Այն նաև նկարագրում է ձեռագիր լանդշաֆտի ճապոնական միտքը՝ իրար միաձուլելով բնությունն ու մարդկային ձեռքի արարումը:

        10.Իվամ Գինձանի արծաթի հանքը և մշակութային հուշարձաններ

Այս հանքը արձանագրվել է 2007 թվականին և գտնվում է Օդա քաղաքում՝ Սիմանե տարածաշրջանում:
Իվամ Գինձանի արծաթի հանքը գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևմտյան հատվածում: Այն իրենից ներկայացնում է հսկայական լեռնաշղթա՝ շրջապատված լինելով խոր գետահովիտներով: Այս գետահովիտներից մի քանիսը մինչև հիմա պահպանում են մեծ հանքերի հետքերը, որոնք գոյություն են ունեցել 16-ից մինչև 20-րդ դարերը: Նրանց տեղում վեր են խոյացել բազմաթիվ կառույցներ և բնակելի բնակավայրեր: Այստեղ նաև պահպանվել են արծաթի հանքի երթևեկության ճանապարհները դեպի նավահանգստային քաղաքներ: Այնուհետև հանքն այստեղից ուղղվել է դեպի Չինաստան և Կորեա: 16-ից մինչև 17-րդ դարերը հանքերը մեծ ներդրում ունեին հարավ-արևելյան Ասիայի և Ճապոնիայի ընդհանուր տնտեսականն զարգացման գոծում՝ նպաստելով Ճապոնիայում արծաթի և ոսկու հսկայական արտադրությանը: Այս վայրը, որի վրա մի ժամանակ եղել է հանքը, այժմ ծառեր են վեր խոյացել: Հանքն իր մեջ ներառում է ամրոց-սրբատուն և ծովափին մոտ Կայդոյի մասնակի երթևեկության ճանապարհներ և նավահանգստային քաղաքներ, ինչպիսիք են Տոմոգաոտան, Օկիդումարին և Յունոցուն: Այս երեք քաղաքներում հանքի արտադրանքը բարձել են նավերը:

11.Սուրբ վայրեր և ուխտագնացության ճանապարհներ դեպի Կիի լեռ

Այս վայրը արձանագրվել է 2004 թվականին և գտնվում է Միե, Նառա և Վակայամա տարածաշրջաններում:
Խիտ անտառներով ծածկված Կիի լեռան տարածքում թաքնված են 3 սուրբ վայրեր՝ Յոսինոն և Օմինեն, Կումանո Սանձան և Կոյասան: Ուխտագնացության ճանապարհները իրար են միացնում Նառա և Կիոտո հնագույն մայրաքաղաքները: Այստեղ է հայտնվել հիասքանչ մի խառնուրդ՝ Սինտիզմը, որը ծնվել է ճապոնական հնագույն ավանդույթի հիմքի վրա, աստվածացնել բնության ուժը, և Բուդդիզմիը, որը Ճապոնիա է ներթափանցել Չինաստանից և Կորեական թերակղզուց: Ամեն տարի այս վայր է այցելում մոտավորապես 15 միլիոն մարդ: Վայրն առանձնացված է լեռնային գետակներով և ջրվեժներով: Այս 3 սուրբ վայրերից յուրաքանչյուրում կա տաճար: Նրանցից մի քանիսը հիմնադրվել է դեռևս 9-րդ դարում:

        12.Նիկկոյի սրբավայրը և տաճարները

Հուշարձանը արձանագրվել է 1999 թվականին և գտնվում է Տոծիգի տարածաշրջանում:
Դարեր շարունակ Նիկկոյի սրբավայրը և տաճարները շրջապատող բնության հետ միասին համարվել են սրբություններ: Նրանք համարվում են հայտնի ճարտարապետության և դեկորացիաների գլուխգործոցներ: Այս վայրը սերտորեն կապված է Տակուգավա սյոգունների պատմության հետ:

        13.Ֆուձի լեռը-սուրբ վայր և ստեղծագործական մտքի աղբյուր

Այս լեռը արձանագրվել է 2013 թվականին և գտնվում է Հոնսյու կղզում:
fuji__1000
Ֆուձի լեռը արդեն վաղուց իր մոտ է բերում ուխտագնացների, ինչպես նաև նկարիչների: 19-րդ դարի Ֆուձի լեռան պատկերներով փորագրությունները փառաբանեցին այս լեռը ամբողջ աշխարհով մեկ և դարձրին այն Ճապոնիայի ամենհայտնի խորհրդանիշը: Այս վայրն իր մեջ է ներառում ևս 25 վայրեր, որոնք արտահայտում են սրբության էությունը և Ֆուձի լեռան ոգեշնչված պատկերը:

       14.Մետաքսի արտադրության գործարանը Տոմիոկա քաղաքում և ուղեկցող կառույցները

Գործարանն արձանագրվել է 2014 թվականին և գտնվում է Գումմա տարածաշրջանում:
Այս գործարանը հիմնադրվել է 1872 թվականին բարձրորակ մետաքսի հսկայածավալ արտադրության և արտահանման համար: Այն մեծ դեր է խաղացել մետաքսի արտադրության ոլորտում Ճապոնիայի և Ֆրանսիայի հետ կապ հաստատելու գործում: Գործարանը բաղկացած է 4 կառույցներից, որոնք տարբեր փուլերում համապատասխանում են մետաքսի հումքի արտադրությանը:

Բնության ժառանգության կառույց:
       16..Օգասավարա կղզի

Կղզին արձանագրվել է 2011 թվականին:
Ogasawara Islands
Օգասավարա կղզիախումբը կամ Բոննական կղզիները իրար են միացնում շուրջ 30 կղզիներ և գտնվում են Տոկիոյից մոտավորապես 1000 կմ հարավ:
Կղզին բաղկացած է 30 այլ կղզիներից, որոնք բաժանված են 3 խմբերի և ծածկում են 7939 հեկտար տարածք: Կղզիները հայտնի են լանդշաֆտային բազմազանությամբ և հարուստ ֆաունայով: Այստեղ են բնակվում 195 տեսակի անհետացող թռչուններ և թռչող մկների մի հազվագյուտ տեսակ, որը կոչվում է բոննական թռչող աղվես: Այս վայրում գտնվող ջրերում ապրում են շնաձկների և կորալների բազմաթիվ տեսակներ:

       17.Սիրակամի-Սանտի լեռներ

Այս լեռները արձանագրվել են 1999 թվականին և գտնվում են Հոնսյու կղզու հյուսիսում՝ Աոմորի և Ակիտա տարածաշրջանում:
Հոնսյու կղզու հարավում գտնվող լեռներում թաքնվում էին Զիրոլդայի վերջին հաճարենիներից առաջացած և ձեռք չդիպչած մացառուտները, որոնք մի ժամանակ ծածկում էին Ճապոնիայի հյուսիսային տարածաշրջանի բոլոր բլուրներն ու լեռնալանջերը: Այս անտառներում կարելի է տեսնել սև արջ և 87 տեսակի թռչուններ:

18.Սիրետոկո

Սիրետոկո թերակղզին արձանագրվել է 2005 թվականին և գտնվում է Հոկկայդո կղզու հյուսիս-արևելյան տարածաշրջանում:
Սիրետոկո թերակղզին գտնվում է Հոկկայդո կղզու հարավ-արևելյան, ճապոնական ամենահյուսիսային հատվածում: Թերակղզին իր մեջ է ներառում թերակղզու կենտրոնական հատվածը մինչև Սերատոկո հրվանդան, ներառյալ հարակից ծովը: Այն ծովային և ցամաքային էկոհամակարգի փոխազդեցության հիանալի օրինակ է: Սիրետոկոն մի շարք ծովային և ցամաքային կենդանիների համար ունի մեծ նշանակություն: Նրանցից մի քանիսը արդեն հազվագյուտ են դառնում: Այս տարածքը անհամեմատ կարևոր է հազվագյուտ ծովային և ցամաքային թռչունների, ինչպես նաև ծովային կաթնասունների համար, ներառյալ ծովառյուծի ու կետերի մի քանի տեսակներ:

19.Յակուսիմա

Յակուսիմա կղզին արձանագրվել է 1993 թվականին և գտնվում է Կագոսիմա տարածաշրջանում:
Յակուսիմա կղզու կենտրոնը ծածկված է հարուստ բուսականությամբ: Այստեղ աճում են բույսերի շուրջ 1900 տեսակներ և ենթատեսակներ: Յակուսիմայում պահպանվել են նաև այս տարածքի համար հիանալի և մահացող գոտու հնագույն անտառներ:

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/unesco/