Հայոց ազգը ձևավորվել է 50-40 հազարամյակ առաջ: Հայոց գրերը /հիերոգլիֆներ, սեպագրեր/ ծագել են 25000 տարի առաջ:
Առաջին հայկական այբուբենը ուներ 19 տառ, ծագել է մոտավորապես 15-12 հազար տարի առաջ:
Զարգացած այբուբենը իր 34 տառով գոյություն է ունեցել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում /Քարահունջի ժամանակ/:
Պարիս Մ. Հերունու «Հայերը և Հնագույն Հայաստանը» գրքում բերված ապացույցների հայաձայն, հնդեվրոպական բոլոր լեզուների հիմքը սկիզբ է առել մոտ 7000 տարի առաջ: ԵՎ դա եղել է հայոց լեզուն:
Առաջին քրիստոնյա թագավորը՝ Տրդատ երրորդը, և կաթողիկոս Գրիգորը պարթևներ էին: Նրանք ամբողջովին վերացրել են հեթանոսական ցանկացած մշակույթ, գիր, գրականություն, տաճարներ /միակ պահպանվածը Գառնու տաճարն է , այն էլ ի շնորհիվ նրա, որ եղել է թագավորի ամառանոցը/:
1.Մ.թ.ա 8-ից 9-րդ դարի ժայռերի վրա փորագրված տառերը, 2.մ.թ.ա. 12-11-րդ դարի Փյունիկյան տառերը և 3. մ.թ.ա. 10-րդ դարի Արամեական տառերը շատ են նման մեր այբուբենին:
301թ. քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո հայկական այբուբենը, որպես հեթանոսություն արգելվում է:
Մոտ մեկ դարի ընթացքում Հայաստանում օգտագործվել էին միայն հունական և սիրիական այբուբենները ու գրքերը չնայած այն բանին, որ Հունաստանը նաև Սիրիան քրիստոնեություն ընդունել են Հայաստանից հետո ու նրանց այբուբենները փոխառված են հայկականից /մ.թ.ա. 9-րդ դարում և ավելի ուշ/:
406թ. Մեսրոպ Մաշտոցը վերականգնել է հայկական այբուբենը, այլ ոչ թե դա նոր այբուբեն է Հիսուս Քրիստոսի կողմից տրված /ինչում համուզված է ցանկացած հայ, քանզի դարերի ընթացքում այդ է նրան եկեղեցին սովորեցրել/:
Քրիսոնեության ընդունումից 100 տարի անց Վռամշապուհ թագավորը /մ.թ. 389-417/ և կաթողիկոս Սահակը հանգելով այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի, որոշեցին վերականգնել հայոց գիրը, բայց բոլորին ասեցին, որ այն շնորհվել է հայերին ի վերուստ Հիսուս Քրիստոսի կողմից:
Ըստ ամենայնի Ագաթանգեղուսի «Հայոց պատմություն»գիրքն /Հայաստանից դուրս պահպանված միակ հայերեն գիրքը/ է եղել Մեսրոպ Մաշտոցի գտած հայերեն պահպանված այն գիրքը, որի օգնությամբ նա վերականգնել է հայոց այբուբենը:
Այն, որ նա ապրել է մ.թ. 5-րդ դարում սխալ կարծիք է: Նա ապրել է 3-4-րդ դարում և ինչպես ինքն է գրում ականատես է եղել 301թ.-ին քրիստոնեության ընդունմանը:
Սա է նաև պատճառը, թե ինչու է հայկական եկեղեցին 1700 տարիների ընթացքում պահում է այն արտագրելով 100 տարի մեկ անգամ և ինչու է այն թարգմանվել ԵՎրոպական շատ լեզուներով:
Աղբյուր՝ Պարիս Մ. Հերունու «Հայերը և Հնագույն Հայաստանը» գիրք