Ճապոնական հագուստի պատմություն

Share

Հագուստը (իֆուկու) Ճապոնիայում բաժանվում է երկու տեսակի` վաֆուկու (ճապոնական ոճով հագուստ) և յոֆուկու (արևմտյան ոճով հագուստ): «Կիմոնո» այժմ ասում են այն խալաթատիպ հագուստին, որը գոտիով կապված է իրանի հատվածում, սակայն անցյալ դարերում այս հագուստը կոչվել է «կոսոդե» (կիմոնո կարող է նշանակել նաև ճապոնական հագուստը ընդհանրապես):
Ճապոնական ավանդական հագուստի պատմությունը ինչ-որ չափով կոսոդեի զարգացման պատմությունն է: Բուդդիզմի և կառավարման չինական համակարգի Ճապոնիա ներթափանցման արդյունքում ընդունվեցին կանոններ արիստոկրատների և արքունական պաշտոնյաների հանդերձանքի մասին, իսկ հագուստը դասակարգվեց որպես ծիսական, արքունական և աշխատանքային:
kimomo1

Հեյան դարաշրջանում (782—806 թթ.) հագուստները հասարակ, բայց բազմաշերտ էին: Արիստոկրատի հագուստը պաշտոնական իրադարձությունների ժամանակ բաղկացած էր լայն տաբատից, որի տակ կար, այսպես կոչված, բաժանված կիսաշրջազգեստ, իսկ վերնամասը զարդարված էր բազմաշերտ երկար և լայն հագուստով: Պակաս պաշտոնական դեպքերում տղամարդիկ որպես տաբատ հագնում էին սասինուկի (քուղակապով երկար տաբատ): Հեյան դարաշրջանի կանանց հանդերձանքը կարագինումոն էր (16-րդ դարից այն հայտնի է որպես 12 շերտանի հագուստ): Դրա ամենակարևոր տարրը ուծիկին էր` 5, 10 կամ ավելի շերտերով զգեստ, ընդ որում ամեն հաջորդ շերտը նախորդից ավելի երկար էր և հաշվի էր առնվում գունային համադրությունը: Որպես ամենօրյա հագուստ կանայք հագնում էին ուծիկիի պարզեցված տեսակը: Գնացքներում կրում էին ծղոտից քողավոր գլխարկ կամ առանց աստառի գլխաշոր: Ոչ ազնվատոհմ կանայք կրում էին ավելի հասարակ հագուստ, օրինակ` կարճ, անթև զգեստ:
kimono2
Կամակուրա դարաշրջանում (1185-1333 թթ.), որը նշանավորվեց կայսերական արքունիքի հեղինակության անկմամբ, նրբագեղ մետաքսյա հագուստն իր տեղը զիջեց զինվորական խիստ հագուստին: Որպես ամենօրյա հագուստ կրում էին լայն օձիքով հիտատարե, որի ծայրերը մտցնում էին տաբատի մեջ: Կանայք այս շրջանում նախընտրում էին ուծիկի և հակամա (տաբատ կամ կիսաշրջազգեստ), բայց հետագայում ուծիկիին փոխարինեց կոսոդեն` կարճաթև զգեստ:
Մուրոմածի դարաշրջանում (1336-1573 թթ.) ավելացան միայն ժակետները, որոնք հագնում էին կոսոդեի վրայից:
Աձուծի-Մոմոյամա դարաշրջանում (1568/1573-1600/1603 թթ.) ռազամա-քաղաքական առաջնորդներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոշիի ազդեցությամբ, ովքեր քարոզում էին վառ, դեկորատիվ ոճը, ինչպես նաև Արևմուտքի և Չինաստանի հետ կապի ամրապնդման արդյունքում արիստոկրատների հագուստներն ավելի ճոխացան:
contemporary-kimono 3
Էդո դարաշրջանում (1603-1868 թթ.) կանանց և տղամարդկանց կոսոդեները ավելի ճոխացան, ինչը պայմանավորված էր կտորի ներկման նոր տեխնոլոգիայի յուրացման հետ: Պետությունը կանոնակարգեց հասարակ մարդկանց և զինվորականների հագուստի տեսակները, գույները կտորները: Զինվորականները սկսեցին կրել կոսոդե:
Մեյձիի վերականգնումից հետո (1868-1889 թթ.) սկսվեց ճապոնական հագուստի վեստերն զացման դանդաղ ընթացքը, ընդ որում առաջնայինը տղամարդկանց հագուստն էր: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան հագուստ կրելը դարձավ սովորական երևույթ հասարակության բոլոր խավերի համար:
Այժմ ճապոնական հագուստը ամենատարբեր ոճերի և ուղղությունների խարնուրդ է: Դասական եվրոպական կոստյումների և ճապոնական ավանդական կիմոնոների պեդանտությունից մինչև խելագառ էկլեկտիկա` ամեն ինչի կհանդիպես Ճապոնիայի մեգապոլիսներում: Ճապոնացիները այն քչերից են, որ պահպանում են իրենց ավանդույթները, բայց չեն վախենում նորարարություններից:

նյութը վերցված է՝  https://nipponnitsuite.wordpress.com/2015/03/05/kimono_history/