ՀՀ-ում ճապոներենի առաջին ուսուցչի՝ Կարինե Քարամյան սենսեյի մասին

ՀՀ-ում ճապոներենի առաջին ուսուցչի՝ Կարինե Քարամյան սենսեյի մասին

Share

Կարինե Քարամյան (1953-2019)

Այսօր ուզում եմ պատմել ՀՀ-ում ճապոներենի առաջին ուսուցչի՝ Կարինե Քարամյան սենսեյի մասին։

Կարինե Քարամյանը ծնվել է 1953 թ. Երևանում, սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի բաժնում և երկար տարիներ աշխատել է որպես քիմիկոս-ինժեներ։ Հետաքրքրված լինելով ճապոնական մշակույթով՝ 1970-ական թվականներից ինքնուրույն սովորել է ճապոներեն։

1992 թ., երբ Երևանի հումանիտար ինստիտուտում բացվել է Հայաստանում առաջին՝ ճապոներեն լեզվի բաժինը, Քարամյանը սկսել է դասավանդել ճապոներեն։ Երևանի հումանիտար ինստիտուտում աշխատելու տարիներին (1992-2005) հեղինակել է մի շարք ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև հրատարակել է «Հայերեն-Ճապոներեն բառարանը»։

2010 թ.-ից դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում՝ մեծ ավանդ ունենալով Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոնի ստեղծման, ինչպես նաև ճապոնագիտության զարգացման գործում։

Քարամյանը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ և հայերեն է թարգմանել Հիրոյոշի Սեգավայի «Հայերի մոռացված ցեղասպանությունը» գիտական աշխատանքը (2005), ինչպես նաև Բանանա Յոշիմոտոյի «Խոհանոցը» (տպագրվել է թարգմանչի մահից հետո՝ 2020 թ.-ին)։

Հայ-ճապոնական հարաբերություններում ունեցած իր ավանդի համար 2017 թ.-ին Քարամյանն արժանացել է Ճապոնիայի արտգործնախարարի գովասանագրի։

Կարինե Քարամյանը վախճանվել է 2019 թ.-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։

նյութը վերցված է https://www.facebook.com/JapaneseStudiesArmenia/