2022 թվականի մայիսի 8-ի տեղի ունեցավ առաջին «մաքրապատման համահայկական փառատոնը»։
Երևան քաղաքի կենտրոն վարչականշրջանում մաքրապատում համակարգողը Տաթևիկ Մանուչարյանն էր։ Առավոտյան ժամը 10.00 հանդիպեցին Ազատության Հրապարակում Թումանյան իարձանի մոտ և գնացին
Փառատոնի կազմակերպիչը Հակոբ Միկոյան էր, որը այդ ժամանակ համակարգում էր նույն փառատոնը Վանաձորում։
Ինչո՞ւ է հենց այդ օրը նա ընտրել։ Քանզի այդ օրը Շուշիի ազատագրման օրն է։ 2020 թվականի ցավալի պարտությունից հետո սա կոչ է մեր հայրենակցի կողմից մեզ բոլորիս մայիսի 8 ը ինքներս մեզ հաղթելու օր դարձնելու։
Հաղթանակն այն է, երբ դու դառնում ես ավելի լավը, քան եղել ես։
Այս օրը շատերի համար զարթոնքի սկիզբ է լինելու։ Գիտակցելով հանդերձ, մեկ քայլ առաջ, ավելի լավը դառնալու համար։ Իսկ դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվում մեզանից։ Օրինակ, սկզբի համար եկեք հաղթենք ինքներս մեզ և «ծխախոտի մնացորդը» չշպրտենք ուր պատահի։
Սա ևս մի կոչ է երկրի քաղաքացիներից պետական ատյաններին, որ վերջապես գործի արդեն իսկ ընդունված << աղբը չսահմանված վայրում թափելու համար, տուգանք>> Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածը սահմանում է, թե որքան կտուգանվի անձը՝ Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար։ Չնայած պետական ատյանները պատճառաբանում են այդ օրենքի չկիրառումը քանզի․ այդքան վերահսկող ոստիկաններ պետությունը ի վիճակի չէ այսօր վարձակալել, բայց իրականում անհնարին ոչինչ չկա; Արդեն իսկ շատ վայրերում դրված ավտոխախտումները գրանցող տեսախցիկների տեսադաշտում կատարված իրավախախտումները հեշտությամբ կարող են վերահսկվել և տուգանք գանձել, իսկ այդ գանձված տուգանքը սկզբնական փուլում կուղղվեն այլ շատ աղտոտվող վայրերում տեսախցիկ տեղադրելու համար և մի լաուսավոր ապագայում, մենք կունենանք մաքուր հայրենիք և չաղտոտող հայրենակիցներ։
Հեղինակ՝ Հ. Մուրադյան