Յուկիո Միշիմանի «Ոսկե տաճարը»- գործը թարգմանվել է հայերեն

Share

Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը.  նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի ԿավաբատայիՀարուկի Մուրակամիի  վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը.  «Ոսկե տաճարը»  XX դարի ամենաբարդ ու դժվար թարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր,  որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը»  սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այնա կանավոր գրողներին,  որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել,  իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ուկարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել:

Մնում է ավելացնել, որ մեծ ջանքերի գնով կյանքի կոչված այս գիրքն արդեն տպարան է ճանապարհվել: Շապիկը ձևավորել է Վիտալի Ասրիևը:  Իսկ նոր մատենաշարը կոչվում է «Նոբելյանից 5 պակաս»:

նյութը վերցված է Zaven Boyajyan