15.03.2015 թվականին ժամը 10:00-12:00-ին նկարիչների միության շենքում տեղի ունեցավ ՀՀ Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնիի կազմակերպած հետքաքրքիր ճապոնական միջոցառման շարունակությունը: 10:00-12:00 եղավ Սումի-է գեղանկարչության վարպետության դաս, որի ընթացքում ուսուցչուհին հանդիսատեսին ցուցադրում էր մի նկար,
այնուհետև մոտենում էր այն հանդիսատեսին, որոնց նախօրոք բաժանված էր նկարչության պարագաներ և տալիս նրանց արդեն իսկ կատարված աշխատանքի գնահատականը և խուրհուրդներ:
14:00-16:00 տեղի ունեցավ թեյախմության արարողության ցուցադրություն, որի ընթացքում սկզբից հանդիսատեսի առջև Ճապոնուհի վարպետը լուռ պատրաստեց թեյը, այնուհետև նախօրոք հրավիրված 5 հյուրին հյուրասիրեց այն:
Այնուհետև թանգմանչուհու՝ Լիլիթ Խանսուլյանի շնորհիվ պատմեց թեյի արարողության և դրա պատմության մասին, նախօրոք ասելով, որ բուն թեյ պատրաստելիս խոսել չի կարելի, այդ իսկ պատճառով ինքը թեյ պատրաստելիս չէր խոսում: Որից հետո նախօրոք գրանցված և բնականաբար սեղանների մոտ նստած հանդիսատեսին հյուրասիրեցին թեյ, սկզբից սեղանին դնելով 3 կտոր քաղցրավենիք և խնդրելով թեյ խմելուց անմիջապես առաջ մի քաղցրավենիք ուտել, քանզի թեյը դառն է: Այնուհետև 3 ժամ ընդմիջումից հետո՝ 19:00-ից 21:00, տեղի ունեցավ կիմոնոների ցուցադրություն բնականաբար ճապոնուհի կնոջ կիմոնոյի պատմական ակնարկով համեմված խոսքի ուղեկցությամբ:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան