Ս.թ. հոկտեմբերի 15-ին Տոկիոյում կանցկացվի համերգ ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարմամբ, որը նվիրվում է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» 30-ամյակին, հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։
Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:
Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
նյութը վերցված է՝ https://anmmedia.am
Շնորհակալություն Մարգարիտա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!