«Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը ՀՀ դեսպանությունում

«Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը ՀՀ դեսպանությունում

Share

Հունիսի 6-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ճապոնիայի՝ Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին ընկերության նպատակները և ծրագրերը, հաստատվեց ղեկավար կազմը և կանոնադրությունը։ Այս մասին «Հայերն այսօրին»հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է հայտնի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որը հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով հաճախ է հանդես գալիս և՛ Հայաստանում, և՛ Ճապոնիայում: Պատվավոր անդամներն են Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, հայ ականավոր օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը, հայ հայտնի դաշնակահար Անահիտ Ներսիսյանը։

Anahit Nersisyan-N

Ընկերության պատվավոր նախագահն է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը։

Հայ հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությունը ներկայացնելու առաքելություն իրականացնող ընկերության առաջնահերթ նպատակն է հայ մեծանուն երգահան Կոմիտասի երաժշտական ժառանգության ուսումնասիրումը, նրա ստեղծագործությունների և հայ երաժշտական արվեստի ներկայացումը ճապոնացի հանդիսատեսին: Իր գիտակրթական և կատարողական գործունեությամբ ընկերությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում զարգացնելու Ճապոնիայի և Հայաստանի միջև մշակութային կապերը։

ճապոնիա ճապոնիա1

նյութը վերցված է՝ http://hayernaysor.am/ճապոնիայի-կոմիտասի-անվան-երաժշտակա/