Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի MJA Resort տեղի ունեցավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը: Միջոցառման գլխավոր կազմակերպիչն էր Հայաստանի ՎորլդՎիժնը և «Վիկտորիա ազնվամորի արտադրողների խումբը»:
Միջոցառման նպատակն էր` աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Այցելուների համար կազմակերպված էին ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն տարբեր տաղավարներում՝
Ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ, որոնց մեջ մեծ կատարողականությամբ ելույթ ունեցավ Արեգ ազգային պարի խումբը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան