Տարվա ամենասպասված գրքերից մեկը՝ Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը» արդեն վաճառքում է:
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի (1925-1970) ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։
Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։
Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի Lilit Khansulyan
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան Zaven Boyajyan
Գինը՝ 5990 դր.
Պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք էջին կամ 010 56 80 38, 096 56 80 38 haygirq2014@gmail.com
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, արտերկրում:
#ՅուկիոՄիշիմա #Ոսկետաճարը #ճապոնականգրականություն #նոբելյանիցհինգպակաս #Գրքեր #գրքասեր #ԳրքերիԱռաքում #ՊատվիրելԳրքեր #Թարգմանական #Անտարես #ԳրքերԱնտարեսից #գրախանութերևանում