Քննարկվել են հայկական և ճապոնական տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Share

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 2-ին  ընդունել է «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին։

Ողջունելով հյուրին՝ նախարարն ան դրադարձել է Հայաստանը զարգացնելու և առաջընթացի ճանապարհով տանելու այն հեռանկարներին, որոնք հնարավոր են դարձել մեր երկրում իրականացված խաղաղ, թավշյա հեղափոխության հաղթանակով։ Հակոբ Արշակյանն այդ ճանապարհին առանձնակի կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։

Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, ստարտ ափ էկոհամակարգի զարգացմանը միտված քայլերին։

Նախարարն ընդգծել է ոլորտի հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, Հայաստանի տեխնիկական բուհերի բարձր որակի կրթությունը, միևնույն ժամանակ այն նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կա հիմք, պատմություն, և անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել կրթությունը և գիտությունը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում առկա են համագործակցելու մեծ ներուժ և հնարավորություններ։

Քրիստինա Ահմաջյանը նախարարին է ներկայացրել «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» և մի շարք այլ ընկերությունների գործունեությունը, որոնց խորհրդի անդամ է հանդիսանում, և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնել ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցության շրջանակներ ստեղծելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, կարևորել ճապոնական ընկերությունների մասնակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բանակցել ճապոնական ընկերությունների ղեկավարների հետ՝ ապահովել ու նրանց մասնակցությունը համաշխարհային կոնգրեսին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարարության
լրատվական ծառայություն

նյութը վերցված է՝ https://urlzs.com/pYTbK